Ողջույն բոլորին…
Այսօր կպատրաստենք տորթ «Իրիսկա» որը շատ համեղ է և շատ գեղեցիկ։ Այն թխելու համար մեզ անհրաժեշտ կլինեն հետևյալ բաղադրիչները.

Խմոր
- 6 ձու
- 250գ շաքարավազ
- 3 ճ/գ մեղր
- Խմորի սոդա 1․5 թեյի գդալ
- 1 ճ/գ քացախ
- սոդան և քացախը կարելի է փոխարինել 1 թ/գ փխրեցուցիչով
- 60 գ կակաո
- 1 տուփ վանիլա - 9գ
- 250 գ ալյուր

Կրեմ
- 340 գ կարագ
- 380 գ եփած խտացրած կաթ
- 1 թեյի գդալ վանիլի
- 200 մլ կարամելի սոուս

Զարդարելու համար ես օգտագործել եմ գետնանուշ, կոկոսի քերուկ և շոկոլադե սոուս:
Ջեռոցը պետք է նախապես տաքացվի մինչև 350 F կամ 150 C, Թխել՝ տարրայի չափը 30 սմ x 40 սմ ,իսկ թխման ժամանակը 8 րոպե է։ Խմորը գազօջախ դնելուց առաջ անպայման տարրան ծածկել յուղաթղթով։
Պատրաստման ընթացքի մանրամասները կարող եք դիտել ստորև ներկայացված տեսանյութում։
Տեսանյութ
(Visited 696 times, 1 visits today)