Բազուկով աղցան

Բազուկի օկտակարության մասին մեր ամենօրյա օրաբաժնում իր ուրույն տեղն ունի կարմիր բազուկը։ Այն օգտակար է հանքային աղերով և սննդային բջջանյութով, որով գերազանցում է մյուս բանջարեղեններին։

Բազուկի օկտակարության մասին՝

Կարմիր բազուկը պարունակում է եզակի նյութ՝ բեթաին, որն օրգանիզմի նյութափոխանակություն լավացնող հատկություն ունի։ Բազուկի մեջ պարունակվող կալիումը և կալցիումը բարերար են ազդում սրտի աշխատանքի վրա։ Իսկ ամենակարևոր հատկանիշն այն է, որ նույնիսկ երկար ժամանակ պահելու ընթացկում բազուկը պահպանում է իր օգտակար հատկությունները։

Բաղադրատոմս:

  • 3 բազուկ
  • 20 գրամ ընկույզ
  • 3 ճյուղ սամիթ
  • 4 ճ/գ ձիթայուղ
  • 1 թ./գ.աղ
  • 0.5 թեյի գդալ սև պղպեղ

Նախապես եփած, քերած բազուկին ավելացնում ենք մանրացրած ընկույզ, սամիթ ձիթայուղ և համեմում ենք աղով, սև պղպեղով։ Խառնում ենք բաղադրիչները և մատուցում։

(Visited 2 times, 1 visits today)