Ողջույն բոլորին! Այսօր մենք պատրաստելու ենք մի հիանալի տորթ՝ նարնջի և ազնվամորու համերի ներդաշնակությամբ և գույների պայծառ հնչեղությամբ։ Ի դեպ այն ամերիկյան խոհանոցից է, որը ունի հաճելի համ և գեղեցիկ տեսք։ Իսկ մինչ այդ կցականայի, որ եթե դեռ չեք բաժանորդագրվել մեր YouTube -ի ալիքին և Facebook – ի էջերին. .

Ինչպես պատրաստել խմորը՝
Կվերցնենք սենյակային ջերմաստիճանի փափուկ կարագ մի փոքր կհարենք, կավելացնենք շաքարավազը։ Երկուսը միասին կհարենք, նախ որ հալվի շաքարավազը և բարձրանա, որից հետո հարելու ընթացեում հատ առ հատ կավելացնենք ձվերը։ Մեկ այլ տարրայի մեջ կլցնենք չոր բաղադրիչները՝ ալյուրը, 1թ/գ աղ և փխրեցուցիչը, որը պետք է մաղով անցկացնել պարտադիր։

Մեկ այլ տարրայի մեջ կլցնենք քամած ազնվամորու հյութը և նարնջի հյութը համատեղ, վրան կավելացնենք թթվասեր, վանիլա և այս ամենը միասին լավ կհարենք։ Որից հետո այն քիչ -քիչ կավելացնենք մեր պատրաստած կարագի մասսային ըստ հաջորդականության՝ մեկ ալյուրը մաղած, մեկ պատրաստված հյութը։ Այս ամենը լավ պետք է հարվի և խառնվի իրար հետ։ Որից հետո պետք է տաքացնել գազօջախը նախապես, ամբողջությամբ պետք է յուղապատել տարրան, լցնել խմորը պատրաստի տարրայի մեջ և դնել գազօջախ։

Նախապես պետք է միացնել գազօջախը 10 րոպե առաջ, ջերմաստիճանը պետք է լինի 350 F կամ 180 C։ Պետք է թխենք գազօջախի մեջ 55 րոպե՝ պարտադիր։ Որից հետո միայն կբացենք գազօջախի դուռը։ Երբ խմորը հանենք այն կշրջենք սեղանի վրա մինչ կսառի։ Եթե ցանկանում եք ավելին իմանալ կարող եք դիտել տեսանյութը։

Բաղադրիչներ
- 230գ կարագ
- 340 գ շաքարավազ (1,5 բաժակ)
- 5 ձու
- 375 գ ալյուր
- 1 թ/գ աղ
- 1 ճ / գ փխրեցուցիչ
- 180 մլ (քամած) մրգի հյութ՝ նարինջ և ազնվամորի
- 150 մլ թթվասեր
- 1 թեյի գդալ վանիլա

Կրեմ:
- 300 գ շաքարի փոշի
- 3,5 ճ /գ նարինջի հյութ( կամ կես նարնջի քամծ հյութ)
ՏԵՍԱՆՅՈՒԹ