Cake Royal Տորթ« Թագավորական»

Ողջույն բոլորին...Այսօր մենք պատրաստելու ենք հիասքանչ մի տորթ, որը կոչվում է տորթ թագավորական։
Այն պատրաստելու համար մեզ հարկավոր է հետևյալ բաղադրիչները.
Բաղադրատոմս:

  • Կրեմ:
    • 300 գ կարագ
    • 1,5 բանկա խտացրած կաթ
    • 1 ձու
    • 3-4 ճ/գդ կակաո
  • Խմոր՝ 1-ին շերտ
    • 5 ձու
    • 1 պտղունց աղ
    • 1 բաժակ շաքարավազ
    • 1,5 թ/գ փխրեցուցիչ
    • 1 բաժակ ալյուր
  • 2-րդ շերտ
    • 5 ձու
    • 1 բաժակ շաքարավազ
    • 1.5 թեյի գդալ փխրեցուցիչ
    • 0,5 թեյի գդալ աղ
    • 1 բաժակ ալյուր
    • 1 բաժակ ընկույզ
    • 4 ճ/գդ կակաո

Վերցրեք 20 սմ տրամագծով երկու տարրաներ, միացրեք ջեռոցը 350 F / 176 C ջերմաստիճանում, թխեք ջեռոցում 25 րոպե։

Խմորը կպատրաստենք 2 շերտով՝ 2 հատ վանիլինի և 2 հատ շոկոլադե։ Եթե սիրում եք քաղցր ուտել, կարող եք այն բաժանել 4 մասի, իսկ յուրաքանչյուր շերտը պատել կրեմով։ Այնուհետև մենք սկսում ենք զարդարել: Կողքերը կծածկենք ընկույզով, և մի քանի ծաղիկով կզարդարենք երեսի հատվածը ավելացնելով տերևները։

Բարի ախորժակ՝ Ձեզ հետ էր S & A բաղադրատոմսերը։

(Visited 220 times, 1 visits today)