Հավի կրծքամսով և սմբուկով աղցան,

Ողջույն բոլորին. Այսօր պատրաստելու ենք հավի կրծքամսով և սմբուկով աղցան, որի համար մեզ անհրաժեշտ կլինեն հետևյալ բաղադրիչները.

  • 400 գ Հավի կրծքամիս
  • 1 մեծ սմբուկ
  • 4-5 թթու վարունգ
  • 1 կարմիր բուլղարական պղպեղ
  • 3 պճեղ սխտոր
  • 150 գ ընկույզ
  • 1թ/գ աղ
  • 0.5 թեյի գդալ սև պղպեղ
  • 1 բանկա եգիպտացորեն
  • 2 ճ/գ մայոնեզ
  • 50 գ մաղադանոս
  • 20 գ համեմ
  • 20 գ սամիթ

Սմբուկը սկզբում կտրատել խորանարդաձև և տապակել միջին- բարձր ջերմության վրա։ Նմանապես, պղպեղը մանր կտրատել և տապակել։ Հավի կրծքամիսը եփել և մանր կտրատել։ Մանրացրեք ընկույզը, սխտորը, թթու վարունգը և թարմ կանաչիները՝ մաղադանոսը, համեմը և սամիթը։

Բոլոր բաղադրիչները պատրաստելուց հետո կարող ենք ամեն ինչ խառնել։

(Visited 277 times, 1 visits today)