Ողջույն բոլորին! Այսօր ձեզ ենք ներկայացնում ևս մեկ շոկոլադե տորթ՝ նրբաբլիթներով և սերուցքային պանրով։ Այս շոկոլադե տորթը շատ համեղ է, նուրբ և գեղեցիկ։ Նախորդ տեսանյութումպատրաստել ենք նրբաբլիթներով տորթ, որի բոլոր շերտերը չօգտագործեցինք, ուստի դրանցից մի քանիսը պահեցինք սառնարանում։ Այժմ դրանց միջոցով կպատրաստենք սերուցքային պանրով ևս մեկ շոկոլադե տորթ։

Այս գրառման մեջ մենք պատրաստվում ենք կիսվել սերուցքային պանրից պատրաստված կրեմի բաղադրատոմսով և, թե ինչպես պատրաստել շոկոլադե գանաշ: Շոկոլադե նրբաբլիթների բաղադրատոմսին ծանոթանալու համար այցելեք ստորև նշված հղումը:.
Կրեմ Սերուցքային Պանրով
- 360գ սերուցքային պանիր սենյակային ջերմաստիճանի
- 100 գ թթվասեր
- 150 գ շաքարավազ
- շաքարավազի 50 գ -ը կհարենք սերոււցքի հետ
- 1 թեյի գդալ վանիլա
- 400 մլ սերուցքային կաթ
Կրեմը պատրաստելուց հետո նրբաբլիթների շերտերը կպատենք կրեմով և կտեղափոխենք սառնարան մինչ կպատրաստենք Շոկոլադե գանաշը; Վերցրել ենք 18 սմ -ոց տարրա։

Շոկոլադե գանաշ
- 6 ճ/գ կակաո
- 1 ճ/գ եգիպտացորենի օսլա
- 100գ շաքարավազ
- 1 բաժակ կաթ
- 1 թեյի գդալ վանիլա
- 30--50 գ կարագ
Սուրբ Վալենտինի տոնի առթիվ պատրաստել ենք ելակի վարդեր, որոնք կմատուցենք տորթի հետ միասին։ Մանրամասների համար հետևեք մեզ ստորև ներկայացված տեսանյութում։

Եթե ձեզ դուր եկավ բաղադրատոմսը, խնդրում ենք տեղեկացնել մեզ՝ թողնելով ձեր կարծիքը մեկնաբանություններում: Համոզվեք, որ բաժանորդագրված եք մեր YouTube ալիքին մեր գալիք տեսանյութերին տեղեկացված լինելու համար, և ամենակարևորը` միացեք մեր ֆեյսբուքյան խմբին և կիսվեք ձեր արդյունքներով կամ ցանկացած հարցով, որ կարող եք ունենալ: Հետևեք մեզ Facebook -ում և Instagram-ում.
1 մտքեր «Chocolate cake with pancakes and cream cheese» - ի մասին
Comments are closed.