Ողջույն բոլորին։Այսօր մենք պատրաստելու ենք խրթխրթան դասական ծովախեցգետին, մեղրի սոուսով և շաքարապատված ընկույզով։ Եթե դուք չինական խոհանոցի սիրահար եք, ապա դուք ճիշտ տեղում եք: Բաղադրատոմսը շատ պարզ է և հեշտ պատրաստվող, ուստի եկեք սկսենք։
Մենք կօգտագործենք հետևյալ բաղադրիչները
Մարինատացման և փխրուն ծածկույթի համար
- 20 ծովախեցգետին
- 0,5 թեյի գդալ աղ
- 0,5 թ/գ սպիտակ պղպեղ
- 4 ձվի սպիտակուց
- 0,5 բաժակ ալյուր
- 4 ճ/գ եգիպտացորենի օսլա
- Բուսական յուղ կամ ձիթապտղի յուղ ։ Կաթսայի մեջ կլցնենք այնքան բուսայուղ, որ ծովախեցգետինները ծածկվեն տապակելիս կաթսայի մեջ։
Շաքարով ընկույզների համար
- 1 բաժակ ընկույզ
- 0,5 բաժակ ջուր
- 3/4 թ/գ աղ
- 0,5 բաժակ շականակագույն շաքարավազ

Մեղրով և մայոնեզով սոուս
- 2 բաժակ մայոնեզ
- 4 ճ/գ մեղր
- 2 ճ/գ խտացրած կաթ
- 1 կիտրոնի հյութ

Նախապես ծովախեցգետինները մաքրված և լվացված են աղաջրով։ Համեմելուց առաջ պետք է այն լավ չորացված լինի։ Սկզբում ծովախեցգետինները կհամեմենք աղով և պղպեղով և կթողնենք մի կողմ։ Այս ընթացքում կպատրաստենք ընկույզը։ Միջին կրակի վրա պետք է դնել թավան և վրան լցնել 0,5 բաժակ ջուր,0,5 բաժակ շականակագույն շաքարավազը և շարունակում ենք հարել մինչև շաքարը լուծվի և ջուրը եռա։ Հենց հեղուկը սկսի եռալ, ավելացնել ընկույզը։ Լավ խառնում ենք, որ ընկույզները հավասարապես պատվեն օշարակով , շարունակում ենք հարել մինչև օշարակը թանձրանա։ Կտեղափոխենք մեկ այլ տարրայի վրա այնպես, որ ընկույզները չեն դիպչի միմյանց: Դնել ջեռոցի մեջ 10-15 րոպե 200-250F ջերմաստիճանի տակ։
Ծովախեցգետինները խորը տապակել 2-3 րոպե, ապա հանել տապակից։ Մի քանի րոպե հետո, երբ յուղի ջերմաստիճանը հասնում է 400F-ի, նորից տապակել ծովախեցգետինները ևս 2 րոպե: Մնացած բոլոր մանրամասները կարող եք դիտել ստորև ներկայացված տեսանյութում։
Բարի ախորժակ!