Համեղ բրոկկոլի - բեկոն աղցան

Ողջույն բոլորին! Այսօր ձեզ կներկայացնեմ մի շատ համեղ աղցան, որն ի դեպ շատ առողջարար է և հագեցած։ Եթե հանգստյան օրեր եք անցկացնում հարազատների հետ, ապա այս գեղեցկուհին պետք է լինի ձեր մենյուի ցանկում: Աղցանի համար մեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.

Բաղադրիչներ.

  • 550գ բրոկկոլի
  • 260գ գազար
  • 450գ եգիպտացորեն(1 տուփ)
  • 150 գ մակարոնեղեն
  • 450 գ բեկոն
  • 200 գ ընկույզ
  • 150 գ չամիչ
  • 100 գ մոցարելլա պանիր
  • 2 ճ/գ մայոնեզ
  • 2 ճ/գ թթվասեր
  • 1թ/գ աղ
  • 0.5 թեյի գդալ սև պղպեղ

Պատրաստման գործընթաց՝

Բրոկկոլինը նախ լավ կլվանանք, որից հետո մի թեթև կխաշենք և կթողնենք ջրքամվի, գազարը կանցկացնենք քերիչով, կավելացնենք եգիպտացորենը, բրոկկոլինը։

Կաթսայի հատակին մի քիչ ձիթապտղի յուղ քսել, ապա տապակել բեկոնը, բարակ շերտերով կտրատել՝ երկու կողմից լավ կարմրելով։ Կկտրենք փոքր քառակուսիների մեջ և ավելացնենք ամանի մեջ։ Չամիչն ու ընկույզը նույնպես տապակելու ենք։ Ավելացնել եփած մակարոնեղենը։

Համեմել աղով և սև պղպեղով, ավելացնել թթվասերը, մայոնեզն ու քերած պանիրը։ Հուսով եմ, որ դուք վայելեք այս բաղադրատոմսը ձեր ընկերների և ընտանիքի հետ: Տեղեկացրեք ինձ ստորև բերված մեկնաբանություններում, եթե այն ձեզ դուր է գալիս: Չմոռանաք բաժանորդագրվել մեր յութուբյան ալիքին և ֆեյսբուքյան էջին։

Տեսանյութի հղում

(Visited 73 times, 2 visits today)