Համեղ ընթրիք տավարի աղացած մսով և կարտոֆիլով

Ողջույն բոլորին. Այսօր մենք պատրաստվում ենք պատրաստել շատ արագ պատրաստվող հրաշալի ուտեստ, որը կպատրաստենք թարմ բանջարեղենով և տավարի աղացած մսով։

Բոլոր բաղադրիչները լավ լվանալ և չորացնել։ Վերցրեք 4-5 միջին չափի կարտոֆիլ, կտրատեք մի քանի մանր կտորների և լցրեք կաթսայի մեջ, որ եփվի։ Լցնել այնքան ջուր, որ ծածկի կարտոֆիլը։ Համեմում ենք մի պտղունց աղով և եփում 15-20 րոպե։

Վերցրեք գազարը, նեխուրը և սոխը; յուրաքանչյուրը կտրատել փոքր խորանարդերի: Ուրցի տերևներն առանձնացնել ցողուններից։

Երբ կարտոֆիլը պատրաստ կլինի այն կտրորենք 2 ճ/գ թթվասերով և. 1թ/գ ուրցով, կարագով 50 – 100գ։ Ինչպես նաև համեմել սև պղպեղով և աղով ըստ ճաշակի։Պահել տաք վիճակում մինչ մատուցելը։

Այդ ընթացքում տաքացնել բուսայուղը, ավելացնել գազարն ու եփել 2-3 րոպե։ Համեմեք այն աղով և պղպեղով։ Ավելացնել կտրատած նեխուրն ու սոխը, եփել 5-7 րոպե։ Խառնել սխտորի փոշին և ուրցի մանրացրած տերևները, խառնել 30 վայրկյան։

Ավելացրեք տավարի աղացած միսը, կտոր-կտոր արեք։ Համեմել աղով և պղպեղով, եփել 4-6 րոպե կամ մինչև կարմրեն։ Խառնել ալյուրը և խառնել մինչև լավ լուծվի։

Այնուհետև ավելացրեք մանրացված լոլիկները, ջուրը և տավարի մսի խտանյութը։ Եփել այնքան, մինչև զանգվածը թանձրանա։ Տեղափոխել մատուցվող ափսեի մեջ, ավելացնել կարտոֆիլի պյուրեը, պանիրը և զարդարել ուրցի տերևներով։

Բաղադրիչներ.

  • 4-5 հատ միջին կարտոֆիլ
  • 1 նեխուր
  • 1 մեծ գազար
  • 3 թ/գ ուրց
  • 1 գլուխ սոխ
  • 2 ճ/գ թթվասեր
  • 1 թ/գ սխտորի փոշի կամ 3 պճեղ սխտոր
  • 280 գ տավարի աղացած միս
  • 0,5 բաժակ մանրացված լոլիկ
  • 1 ճ/գ ալյուր
  • 1-2 տուփ տավարի մսի խտանյութ
  • 0,5 բաժակ ջուր
  • բուսական յուղ
  • 50գ կարագ
  • 0.5 բաժակ քերված պանիր

Մանրամասները կարող եք դիտել ստորև ներկայացված տեսանյութում։

Բարի ախորժակ!

(Visited 266 times, 2 visits today)