Բանանի հացի այս հեշտ բաղադրատոմսը շատ արագ է պատրաստվում:
Մեզ շատ քիչ բաղադրիչներ են հարկավոր.
- 3 հասած բանան
- 1 բաժակ շաքարավազ
- 1 ձու
- ¼ բաժակ փափկեցված կարագ
- 1 ½ բաժակ ալյուր
- 1 թեյի գդալ խմորի սոդա
- 1 պտղունց աղ
Սկսելուց առաջ ջեռոցը տաքացրեք 375 աստիճան F (190 աստիճան C): Եվ յուղեք տապակը: Թխել 350 աստիճանի տակ (176 աստիճան C)
Ամանի մեջ խառնել պյուրեով բանանը, շաքարավազը, և կարագը: Ավելացնել ձուն և մեկ պտղունց աղը։ Ալյուրը և սոդան միասին խառնել առանձին ամանի մեջ: Մաղով անցկացնել բանանի խառնուրդի վրա և խառնել այնքան ժամանակ, մինչեւ խմորը լավ խառնվի: Խմորը լցնել պատրաստի տարաի մեջ:
Թխել տաքացրած ջեռոցում մոտ 1 ժամ: Կամ այնքան ժամանակ, մինչեւ փայտիկով ստուգելուց հետո, այն մաքուր դուրս գա:
Եթե ձեզ դուր է եկել այս բաղադրատոմսը, փորձեք նաև «Ցուկկինի հացը», այսինքն "Դդմիկով Հաց"-ի բաղադրատոմսը Անգլերեն , հայերեն և Ռուսերեն.
Տեղեկացրեք մեզ, եթե ձեզ դուր եկավ այս բաղադրատոմսը և ի՞նչ կցանկանայիք պատրաստել հաջորրդը, հատկապես շուտով տոներն են մոտենում:
Եթե դուք դեռ չեք բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին, սեղմելով այստեղ , և այցելեք մեր Facebook -ում և Ինստագրամյան էջերին