Մրգային բիսկվիթ

Ողջույն բոլորին! Այսօր Ձեզ ենք ներկայացնում մրգային խառնուրդով մի հրաշալի տորթ, որը մեզանից շատերը կսիրեն։ Այն լինելու է միջին քաղցրության և պատրաստվելու է բիսկվիթային խմորից։ Մենք կընտրենք այն մրգերը, որը մենք շատ ենք սիրում։ Բայց մինչ այդ բաժանորդագրվեք մեր YouTube -ի ալիքին, Facebook -ի և Instagram -ի էջերին, որպեսզի տեղեկանաք մեր առաջիկա բաղադրատոմսերին և տեսանյութերին։

Խմորի համար ձեզ հարկավոր են հետևյալ բաղադրիչները.

  • 6 ձու
  • 200 գ շաքարավազ
  • 1 պտղունց աղ
  • 9 գ վանիլին
  • 40 գ մեղր
  • 100 մլ կաթ
  • 250 գ ալյուր

Կրեմի համար ձեզ հարկավոր է՝.

  • 100 մլ ջուր
  • 150 գ շաքարավազ
  • 5 սպիտակուց
  • 420 գ կարագ

Խմորը պետք է եփել նախապես տաքեցված ջեռոցում 350F- տակ կամ 176 C-ում։ Թխելու ժամանակ ջերմաստիճանը կիջեցնենք 320F/160C-ի, եփվելու ժամանակահատվածն է 35-ից-40րոպե։

Խմորը բաժանում եմ երկուական մասերի։ Խմորի շերտերին քսում եմ նախապես պատրաստած օշարակը, որից հետո շարում եմ վրան հասած կտրատված մանգո և դնում կրեմը։ Այն պետք է հավասարապես տարածել ողջ մակերեսի վրա։ Օշարակի համար կարող եք օկտագործել թղկու օշարակը կամ ինքներդ պատրաստել շաքարաջրով։

Տեսանյութ

(Visited 521 times, 1 visits today)