Քաղցր Ղադաիֆի Տեսականի

Ուրախ տոներ բոլորին: Այսօր եկեք պատրաստենք Ղադաիֆի՝ տոնական սեղանների համար։

Փախլավայի այս հրաշալի տեսակը պատրաստելու համար առաջին գործը, որ անհրաժեշտ է դա խմորն է, որը կարելի է Նաև պատրաստի գնել։ Խմորը նախապես կհանենք սառցախցիկից և 8-10 ժամով կդնենք սառնարանը, որպեսզի խմորը հալվի։ Որից հետո խմորը կբացենք հակառակ ուղղությամբ։ Խմորը պետք է բրդի պես հունցել։ Խմորի վրա կլցնենք հալած կարագ կամ ձեթ, իսկ եթե ուզում ենք, որ մեր քաղցր խմորը մի քիչ թեթև լինի, հալած կարագի մի փոքր մասը կարող ենք փոխարինել բուսայուղով։ Միջուկը պատրաստելու համար հարկավոր է մանրացնել ընկույզը։

Խմոր

  • 450 գ խմոր
  • 200 գ հալած կարագ
  • 50 մլ բուսական յուղ

Կատաիֆի խմորի բաղադրատոմս

  • 200 գ ալյուր (2 բաժակ)
  • 1 բ (160g) եգիպտացորենի օսլա
  • 1 պտղունց աղ
  • 4 ճ/գդ բուսայուղ
  • 2 բ (Մոտ 450մլ) ջուր

Չոր բաղադրիչները, բոլորը միասին մաղով անցկացրեք։ Լավ խառնելուց հետո բուսայուղի ու ջրի հետ, հարեք բլենդերով, որպեսզի գնդիկներ չլինեն։ Թողեք 10-15 րոպե հանգստանա և կարող եք անցկացնել մաղով, որպեսզի համոզվեք որ գնդիկներ չկան։

Կարող եք լցնել piping bag կամ շշի մեջ։ Եթե առաջին անգամ եք անում, ապա կափարիչի վրա 1 անցք բացեք։ 3-5 անցքով արագ է ստացվում։ Թավաի տակը յուղել ու տաքացնել։ Շրջանաձև լցրեք խմորը։ Բլինչիկի նման հենց խմորի ծայրը բարձրանա, հանեք կրակի վրայից։ Դրեք սրբիչի վրա, որ սառչի

Լցոնի համար

  • 300 գ ընկույզ
  • Դարչին 1 թեյի գդալ
  • 0,5 թ/գ մեխակ
  • Ցանկության դեպքում 1-2 հիլի սերմեր

Օշարակ՝

  • 400 գ շաքարավազ
  • 700 մլ ջուր
  • 1 կիտրոնի կտոր կամ 1 թ/գ հյութ

Թխել խմորը 350 F ջերմաստիճանում 40 րոպե, մինչև ոսկեգույն դառնա:

Տեսանյութում ներկայացրել եմ նաև մատուցման տարբեր ձեւեր. Թխելու ժամանակը և բաղադրիչների պատրաստման գործընթացը նույնն են։ Ընդհանուր առմամբ ես օգտագործել եմ Kataifi-ի երկու փաթեթ, յուրաքանչյուր փաթեթը 450գ էր։

(Visited 1,621 times, 1 visits today)