Ողջույն Բոլորին… Այսօր մենք պատրաստելու ենք կիտրոնով տորթ։ Անհրաժեշտ բոլոր բաղադրիչները Ձեզ կներկայացնենք.
Խմոր
- 70 գ. շաքարավազ
- 1 կիտրոնի քերուկ
- 30 մլ բուսայուղ
- 30 գ փափկեցված կարագ
- 1 ձու
- 30 մլ կաթ և 0,5 թ/գ սպիտակ քացախ
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- 1 պտղունց աղ
- 80 գ ալյուր

Կիտրոնի կաթնաշոռ
- 2 ձու
- 100 գ շաքարավազ
- 2 կիտրոնի քերուկ
- 3 հատ կիտրոնի թարմ հյութ 80 մլ
- 30գ կարագ
Այս բոլորը խառնել իրար և դնել եռացող ջրի գոլոշու վրա։ Պետք է անընդհատ խառնել մինչև ջրային մասսան կգոլոշիանա, կխտանա և կվերցնենք տեղափոխելով այն սեղանի վրա, ավելացնել 30 գ կարագ։ Թողնել որ սառչի։

Սպիտակ շոկոլադով և կաթնաշոռով միջուկ
- 1 թ/գ ժելատինը խառնել 2 ճ/գ սառը ջրի հետ, թողնել 5 րոպե
- 150 գ սպիտակ շոկոլադ
- 3 ճ/գ սերուցք
- Հալեցնել շոկոլադը սերուցքով, ապա ավելացնել ժելատինը։ Լավ խառնել ու մի կողմ դնել
- 370 գ կաթնաշոռ / սերուցքային պանիր
- 2 ճ/գ շաքարի փոշի
- 1 թեյի գդալ վանիլա
- 160 մլ սերուցքային կաթ (40%)
Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում։
Բարի ախորժակ!
(Visited 274 times, 1 visits today)