Ողջույն բոլորին…
Այսօր ձեզ կարող ենք ներկայացնել «Խոզի բուդ» պատրաստելու մեր տարբերակը, որը կներկայացնենք ձեզ շատ հասանելի։ Առաջին օրը ազդրը կդնեմ սառը ջրով պատրաստված աղաջրի մեջ՝ արյունից ազատվելու համար։ Երկրորդ օրը միսը լավ լվանալուց հետո կճզմենք, կհամեմենք պղպեղի հատիկներով, սխտորի պճեղներով, գազարով, նորից կդնենք աղաջրի մեջ։ Երրորդ օրը կհանենք ջրից, կթողնենք, որ քամվի։
Միացրեք ջեռոցը 500 F-ով, ամբողջ տարրայի ներսի մակերեսը կփաթաթեք փայլաթիթեղով։ Բուդը կրկին համեմելուց հետո կտեղավորենք փայլաթիթեղի մեջ, մաշկի մակերեսը կծածկենք մայոնեզով կամ թթվասերով, ապա լավ կփաթաթենք ու 4 ժամով կթողնենք ջեռոցում եփվելու։ Բարի ախորժակ. Ձեզ հետ է S & A բաղադրատոմսերը
(Visited 249 times, 1 visits today)