Այսօր մենք պատրաստելու ենք մեր ավանդական հաց՝ մատնաքաշը։
խմորիչ
- 1 դ/գ խմորիչ
- 1դ/գ շաքարավազ
- 200 գ ալյուր
- 1 բաժակ գոլ ջուր
Խմոր։
- 1 կգ ալյուր
- 25 գ աղ
- 200 մլ բուսական յուղ
- մոտ 1,5-2 բաժակ ջուր
Թրջոց`
- 1-2 ձու
- 2 ճ/գ գոլ ջուր
- 1 ճ /գ բուսական յուղ
Պատրաստման եղանակը՝
Մի փոքր թասի մեջ կլցնենք 1 դ /գ չոր խմորիչ եւ 1 դ/գ շաքարավազ,կխառնենք իրար հետ կավելացնենք վրան 1 բաժակ գոլ ջուր (գոլից մի քիչ տաք): Սննդի թաղանթով կծածկենք վրան, 1-2 փոքրիկ անցքեր կանենք վրան, որպեսզի ածխաթթու գազերը դուրս գան։ Կմնա 15-ից 20 րոպե։
Խմորի պատրաստումը՝
Թասի մեջ՝ 1կգ ալյուրից կվերցնեմ մոտ 2 բաժակ ալյուր, նախապես կմաղեմ թասի մեջ եւ վրան կլցնեմ պատրաստի խմորիչը լավ կխառնենք , կավելացնենք աղ, եւ մի փոքր գոլ ջուր, նորից կխառնենք հունցելով խմորը, կավելացնենք բուսական յուղ, շարունակելով հունցել կավելացնենք մնացած ալյուրը։Մենք պետք է ստանանք փափուկ էլաստիկ եւ քնքուշ խմոր։ Պետքե ծածկել խմորը ու թողնել մնա 2-ից 3 ժամ։Որից հետո կբացենք խմորը եւ 2-րդ անգամ կհունցենք նորից։Դարձյալ կսպասենք որ խմորը բարձրանա,որից հետո այն կբաժանենք 3 մեծ գնդի։Վրան կքսենք բուսայուղ,կծածկենք սննդի թաղանթով եւ կթողնենք մնա եւս 15 րոպե,որից հետո կարողենք ձեւավորել մեր քնքուշ, էլաստիկ խմորը։
Հացը թխվելուց առաջ վրան կքսենք նախապես պատրաստվաած թրջոցը,այն գեղեցիկ եւ նախշուն հաց ստանալու համար։Տարրայի վրա կդնենք յուղաթուղթ եւ վրան կդնենք խմորը։ Ջեռոցը պետք է նախապես տաքեցված լինի, պետք է եփել 500 F տակ, կամ 260 C ՝ մոտ 15 րոպե։ Մենք ստանում ենք 3 մեծ մատնաքաշ։ Մանրամասները կարող եք դիտել ստորեւ նշված տեսանյութում՝
Մանրամասները կարող եք դիտել ստորեւ նշված տեսանյութում՝