Նարնջով և հապալասով բիսկվիթ

Թվում է թե, ոչինչ չի կարող միաձուլվել նարնջի հետ, բայց հապալասը հիանալի կերպով զուգորդվում է նարնջի հետ, ստեղծելով քաղցր-տտիպ խառնուրդ, որը կյանքի է կոչում այս հապալասե նարնջով տորթը:

Բաղադրիչները

Ահա մենք օգտագործելու ենք հետևյալ բաղադրիչները.

  • 1,5 բաժակ ալյուր
  • 1,5 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 1/2 թեյի գդալ աղ
  • 115 գ կարագ, փափկեցված
  • 3/4 բաժակ շաքարավազ
  • 2 ձու
  • 1 ճաշի գդալ նարնջի կեղևի քերուկ,
  • 1/2 բաժակ կաթ
  • 1 բաժակ թարմ հապալաս
  • 1-1.25 բաժակ շաքարի փոշի
  • 2-3 ճաշի գդալ նարնջի հյութ

Պատրաստման գործընթացը

  1. Ջեռոցը տաքացրեք 325 ° F: Պատրաստեք տարան և այն մի փոքր յուղեք։
  2. Միջին ամանի մեջ իրար հետ խառնեք ալյուրը, փխրեցուցիչը և աղը: Մեծ ամանի մեջ էլեկտրական հարիչով հարեք կարագը և շաքարավազը միջին արագությամբ, մինչև ստացվի թեթև ու փափուկ զանգված, մոտ 3 րոպե: Աստիճանաբար մեկ առ մեկ հարեք ձվերը ՝ լավ հարելով: Ավելացնել նարնջի քերուկը: 3 մասի բաժանելով ավելացրեք ալյուրի խառնուրդը և կաթը: Նրբորեն խառնելով ավելացրեք հապալասը; Լավ լուծվելուց հետո կարող եք լցնել տարայի մեջ:
  3. Թխել 65-70 րոպե կամ մինչև կենտրոնում տեղադրված փայտիկը մաքուր դուրս գա: 10 րոպե թողեք, որ հովանա, ապա մեր բիսկվիթը հանեք տարայից և թողեք ամբողջովին սառչի:
  4. Գլազուրի համար փոքր ամանի մեջ լուծեք շաքարի փոշին ու նարնջի հյութը: Ապա, զանգվածը ծորացրեք մեր հովացած բիսկվիթի վրա: Եվ վերջ, կարող եք այն վայելել!

Կարոք եք նաև փորձել մեր նոր սիրված «Բանանով հացի» բաղադրատոմսը, որը պարզապես կհալչի ձեր բերանում: Անպայման արժե փորձել։

(Visited 262 times, 1 visits today)