Նրբաբլիթներ

Ողջույն բոլորին, այսօր ես ուզում եմ պատրաստել նրբաբլիթներ, "Բլինչիկներ": Որը կարող է հրաշալի ուտեստ ծառայել մեր տոնական սեղանների համար: Մեզ պետք կգան

  • 1 կգ տավարի փափկամիս
  • 3 սոխ
  • աղ
  • 1 թեյի գդալ ․ սխտորի փոշի
  • կարմիր և սեւ պղպեղ `ըստ ճաշակի, ցանկության դեպքում կարող եք ավելացնել մի փոքր կծու համեմունք:
  • ռեհան և համեմ
  • 2 թեյի գդալ եփած բրինձ
  • բուսական յուղ

Կվերցնենք նախորոք խաշված տավարի միսը և կաղանք սոխի հետ համատեղ։ Ապա կհամեմենք համեմունքներով և կսկսենք տապակել։ Վրան կավելացնենք եփված բրինձը ավելի հարուստ համ տալու համար։ Եփվելուց հետո կթողնենք մի կողմ և կսկսենք պատրաստել խմորի լիստերը։

Խմորի համար մենք կօգտագործենք հետևյալ բաղադրիչները.

  • 3 ձու
  • 1 բաժակ գոլ ջուր
  • 3 բաժակ կաթ
  • 1․5 թեյի գդալ սոդա
  • 0.5 թեյի գդալ աղ
  • 3 բաժակ ալյուր

Կվերցնենք ձվերը, լավ կհարենք։ Աստիճանաբար կավելացնենք գոլ ջուր։ Պետք է զանգվածը բարձրանա և փռփռի։ Ապա վրան կավելացնենք կաթ, խմոր սոդա և աղ։ Լավ հարելուց հետո աստիճանաբար կավելացնենք ալյուրը։ Երբ ամենը լավ հարվել է և ալյուրի գնդիկներ չկան, կարող ենք ասել, որ պատրաստ է մեր խմորը։

Պետք է տաքացնենք տապակը, բուսայուղ քսել և փոքր շերեփով, խմոր լցնել, որպեսզի ստանանք բարակ շերտ։ Մոտ 15 վարկյան հետո շրջել մյուս կողմի վրա։ Ապա վերցնել կրակի վրակից։ Խճողակը ավելացնել լիստերի վրա և փաթաթել։ Մատուցելուց առաջ տապակել նրբաբլիթները և մատուցել տաք-տաք։

Ձեզ բարի ախորժակ!

Ինչպես միշտ, ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի տեսանյութում: Եթե դուք դեռ չեք բաժանորդագրվել մեր YouTube ալիքին ապա, միացեք մեզ սեղմելով այստեղ , և այցելեք մեր Facebook -ում և Ինստագրամյան էջերին

(Visited 737 times, 2 visits today)