Ողջույն բոլորին! Այսօր մենք կպատրաստենք շատ համեղ փլավ, որը կպատրաստենք կանաչ ոլոռից և երկար համեղ բրնձից։ Մեզ անհրաժեշտ է հետևյալ բաղադրիչները ։
Բաղադրատոմս:
- 1,5 բաժակ բրինձ
- 1 գլուխ սպիտակ սոխ
- 1 տուփ կանաչ ոլոռ
- 200 գ խոզապուխտ
- 0.5 թեյի գդալ սև պղպեղ
- 0,5 թ/գ աղ
- 50գ կարագ
- 30 մլ ձիթայուղ
- 1 չափիչ բաժակ սպիտակ գինի
- 2-3 բաժակ եռացրած ջուր
Պատրաստման եղանակը՝
Մանր կտրատել սոխը։ Դնել թավան գազոջախին, որպեսզի տաքանա։ Կլցնենք թավայի մեջ մի փոքր ձիթայուղ և կավելացնենք մանր կտրատված սոխը։ Սոխը կտապակենք մինչև կդառնա թափանցիկ, կավելացնենք բրինձը, աղ և պղպեղ։ Կշարունակենք տապակել 2 -ից 3 րոպե, ապա կավելացնենք եփված ջուրը, կփակենք բերանը , որ եփվի։ Ջուրը երբ կսկսի. քաշել կավելացնենք խոզապուխտը, սպիտակ գինին, ինչպես նաև կանաչ ոլոռը։ Երբ ջրային մասը կգոլոշիանա կավելացնենք կարագ
Ձեզ բարի ախորժակ!
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝
(Visited 304 times, 1 visits today)