Ողջույն բոլորին… Ձեզ հետ է S & A բաղադրատոմսերը։Այսօր մենք պատրաստելու ենք Ասիական խոհանոցից վերցրած մի ուտեստ, իր Խնձորի սոուսով, Խոզի մսից պատրաստված կոտլետներով, կարտոֆիլե սկալոնի պյուրե, ինչպես նաև Brussel Sprouts (Կաղամբ)։
Այս հրաշալի ուտեստը մենք պատրաստելու ենք 2 չափաբաժնի համար։ Մեզ հարկավոր է հետևյալ բաղադրիչները
Բաղադրատոմս:
- 300գ մանր կարտոֆիլ
- 230գ բրյուսելյան կաղամբ
- 1 հատ խնձոր
- 2 large green onions/scallions
- 300 գ խոզի փափուկ միս
- 11 գ շագանակագույն համեմունք բուրբոնով
- 1 տուփ հավի արգանակի խտանյութ
- 2 ճ/գ թթվասեր
- 1 ճ գ/թ կարագ
Գործողություն՝
- կարտոֆիլը լավ լվանալ և կտրատել մանր չափերով։ Լցնել կաթսայի մեջ , և ավելացնել վրան ջուր այնքան, որ ծածկի վրան ։ 1 սմ կարտոֆիլից ջուրը վեր լինի։ Վրան լցնել 0,5 թ/գ աղ։ Պետք է եփել 15- 20 րոպե։ Որից հետո վրայի ջրային մասը քամել, պահել կաթսայում և տրորել։ Լցնել վրան 1 ճ/գ կարագ -50 գ , 2ճ/գ թթվասեր, սև պղպեղ, կանաչ կտրատված սոխ և աղը ըստ ճաշակի։
- Brussel Sprouts (Կաղամբ) լավ լվանալ և չորացնել անձեռնոցիկով։ Լցնել ապակե ամանի մեջ համեմել աղով, բուսայուղով և սև պղպեղով։ Դնել ջեռոցի տարրայի մեջ մի փոքր բուսայուղ ավելացնել փոքրիկ կաղամբների վրա, լավ խրխրթան լինելու համար , որը նախապես բաժանում ենք յուրաքանչյուրը 2 -ական մասի։ Ջեռոցը դնել 425 F տակ և տապակել 2 կողմերից 20 -25 րոպե։
- Միսը լվանալ և չորացնել , ապա համեմել շականակագույն շաքարավազի բուրբոնով։ Թողնել մնա մի քանի րոպե։ Որից հետո թավայի հատակին կլցնենք բուսայուղ և դնել տապակելու 4 – 6 րոպե 2 կողմը։
- Կտրատել 2 մեծ կանաչ սոխ։ Սպիտակ մասը տապակել, և կանաչ մասից լցնել եփված կարտոֆիլի վրա, իսկ մնացածը զարդարելու համար պահեք։
- Վերցնել 1 հատ կարմիր խնձոր։ Այն բաժանել շերտերի , կտրատել խորանարդաձև։ Թավայի մեջ լցնել 20 մլ բուսայուղ 20- 30գ կարագ, երբ դաղվի լցնել խնձորները և անընդհատ խառնել 5- 7 րոպե մինչ կարամելացվի, որից հետո ավելացնել տապակված միսը ։ Թողնել 2 րոպե , որից հետո ձևավորել մատուցման ափսեյի մեջ։
- Բարի ախորժակ!
- Տեսանյութ
(Visited 234 times, 1 visits today)