Ողջույն բոլորին! Սիրելի Հետևորդներ մենք այսօր կպատրաստենք շերտավոր խմորից գաթաներ, որի բաղադրատոմսը Ձեզ ենք ներկայացնում։
Խորիզի պատրաստում՝
- 100 գ կարագ
- 250 գ շաքարավազ
- 300-350 գ ալյուր
- 1 տուփ վանիլա կամ (1 թ/գ հեղուկ վանիլա)
Խմորի պատրաստումը՝
- 2 ձվի դեղնուց
- 2 թ/գ կերակրի աղ
- 2թ/գ կիտրոնի աղ
- 2 բաժակ գոլ ջուր
- 600 գ ալյուր
- 125-130 գ կարագ (փափկեցված ) գնդերից յուրաքանչյուրի մեջ տեղադրելու համար։
2 ձվի դեղնուց, աղ , կիտրոնի աղ, 2 բաժակ գոլ ջուր և ալյուրը խառնել իրար և լավ հունցել։ Հունցել այնքան որպեսզի ստանանք ձեռքերին չկպչող փափուկ և էլաստիկ խմոր։ Խմորը բաժանել 3 հավասար գնդերի, ծածկել սննդային թաղանթով։ Պետք է մնա 1 ժամ, որից հետո սեղանը թեթևակի կալյուրոտենք և ձեռքի փոքր հպումներով կբացենք գնդեր և կտեղադրենք 125գ ից -130 գ փափկեցված կարագ։ Թողնել հանգստանա 45 րոպե։ Գնդերից յուրաքանչյուրը կբացենք և կփակենք 3 անգամ։ Եթե չենք ցանկանում թխել ամիջապես կարող ենք դնել սննդային տոպրակների մեջ և պահել սառցախցիկում, որքան կցանկանանք։
Խմորի երեսին
- 1 հատ ձվի դեղնուց
- 1 ճ/գ բուսայուղ
- 1 թ/գ կաթ
- 3 ձվի սպիտակուցներն էլ կոկտագործվի խմորի ներսի հատվածի վրա
Պատրաստման մանրամասները կարող եք դիտել ստորև ներկայացված տեսանյութում։ Շնորհակալ եմ աջակցության համար. Բարի ախորժակ!