Ինչպես պատրաստել շատ արագ և շատ համեղ տորթը, որի համը , խոնավ ներդաշնակությունը կարող է խենթացնել յուրաքանչյուրիս։ Հեշտ , արագ և գեղեցիկ աղանդեր!
Բաղադրությունը
2-3 բաժակ բալի հատիկներ
4 ռուլետ շերտավոր խմորի թերթիկի չափսերը՝ 25x40սմ
1 ձու

Այս տորթը պատրաստելու համար կվերցնենք 4 լիստ ռուլետ, փաթեթավորված շերտավոր խմոր։ Նախապես հարկավոր է ձեռքի տակ ունենալ բալի հատիկները, որը մենք կառանձնացնենք հյութից։
Խմորը բացել և կտրատել 7սմ լայնությամբ՝ յուրաքանչյուր լիստը 3 մասի, իսկ կողքի կտորները զարդարելու համար։ Լցոնել բալի հատիկներով։ Փաթաթել ռուլետի նման և. ամրացնել 1 ձվով։
Թխել 200℃ (395℉) նախապես տաքացրած ջեռոցում մոտ 30 րոպե։

Կրեմի համար.
- 330 գ (1,5 բաժակ) սերուցքային պանիր
- 1000գ (4 բաժակ) թթվասեր
- 1 բանկա +1/3 խտացրած կաթ
- 9 գ վանիլին
Թողնել սառնարանում ամբողջ գիշեր
Ձեզ բարի ախորժակ!

Բաժանորդագրվեք մեզ՝ YouTube-ում, Facebook -ում և Instagram-ումՁեզ հետ էր S & A Բաղադրատոմսերը