Համեղ և արագ պատրաստվող ուտեստ. Ձկան հետ մեկտեղ՝ բրնձով փլավ, բրոկկոլի և աղցան

Ողջույն բոլորին. Այսօր մենք պատրաստվում ենք պատրաստել համեղ արագ կերակուր սաղմոնով, բրնձով և բրոկկոլիով։

Մենք կօգտագործենք հետևյալ բաղադրիչները.

  • 900 գ սաղմոն
  • 450 գ բրոկկոլի
  • 1 բաժակ բրինձ

Մարինացման համար.

  • 50 մլ ձիթայուղ
  • 1 ճ/գդ աղ
  • 1 ճ/գդ սև պղպեղ
  • 1 թ/գ պապրիկա
  • 1 ճ/գ կարմիր պղպեղի հատիկներ
  • 1 կիտրոնի հյութ
  • 5-6 պճեղ սխտոր

Սաղմոնը համեմել, թողնել 15-ից 30 րոպե, որից հետո կարող ենք եփել։ Ձկան յուրաքանչյուր կողմը պետք է տապակվի 2 րոպե, իսկ հետո սաղմոնը կտեղափոխենք թխման տարրայի վրա։ Ջեռոցը պետք է նախապես տաքացվի, և մենք սաղմոնը կտեղադրենք ջեռոց եփելու 5 րոպե, 450F-ի տակ:

Մենք կմատուցենք բրինձը և բրոկկոլին՝ ձկան հետ միասին։ 1 բաժակ բրնձի համար օգտագործում ենք 1,5 ջուր,որը կախված է բրնձի տեսակից, 1 թ/գ աղ։ Եփել 7-8 րոպե, մատուցելուց առաջ ավելացնել 50 գ կարագ։ Միևնույն ժամանակ կարող ենք եփել բրոկկոլին, որի համար կեռացնենք ջուր, և կավելացնենք 1 թ/գ աղ։Պետք է եփել 5 րոպե։

Աղցանի համար ես օգտագործել եմ.

  • 1 վարունգ
  • հազարի տերևներ
  • 200 գ չերի լոլիկ
  • 1 ավոկադո
  • 0,5 կիտրոնի հյութ
  • 1 թեյի գդալ ձիթայուղ
  • 1թ/գ աղ
  • 1 թեյի գդալ սև պղպեղ
  • 0,5 գլուխ կարմիր սոխ ,եթե սիրում եք

Բոլոր բաղադրիչները մանր կտրատել, համեմել և խառնել։ Մնացած բոլոր մանրամասները կարող եք դիտել ստորև ներկայացված տեսանյութում։

(Visited 348 times, 1 visits today)