Ողջույն բոլորին! Այսօր կպատրաստենք իտալական մակարոնեղեն, որը շատ համեղ է և շատերի կողմից սիրված։ Այս շոգ օրերին հաճախ ենք մտածում, թե ինչ պատրաստենք համեղ և արագ։ Սա արագ ուտեստ է, որը կարելի է պատրաստել կարճ ժամանակահատվածում։ Ուստի առանց ավելորդության կներկայացնեմ բաղադրատոմսը։
Բաղադրատոմս:
- 200 գ Ռոտինի մակարոն
- 180 մլ ձիթապտղի յուղ
- սոխ 0,5 հատ
- 1 թեյի գդալ սև պղպեղ
- 0,5 թեյի գդալ աղ
- 200 մլ տոմատի սոուս
- 425 գ քաղցր կանաչ ոլոռ
- 300 գ խոզապուխտ
- չերի լոլիկները
- Պարմեզան պանիր
Եռման ջրի մեջ կլցնենք 1 ճաշի գդալ աղ և 200 գ մակարոնեղեն և կեփենք 8 րոպե։ Մեկ այլ տապակի մեջ կլցնենք 180 մլ ձիթապտղի յուղ և կտաքացնենք միջին կրակի վրա, 0,5 գլուխ սոխը մանր կտրատում ենք, լցնում ենք տապակի մեջ և տապակում մինչև կարամելանալը։ Համեմում ենք սև պղպեղով և աղով։ Ավելացնում ենք կես բաժակ ջուր՝ սոուսն ավելի հյութալի դարձնելու համար։ Աբա կավելացնենք մակարոնեղենը, թակած խոզապուխտը և կանաչ ոլոռը։ Եփել մեկ-երկու րոպե, և այն պատրաստ է մատուցելու:
Այս համեղ ուտեստը կարող եք մատուցել պարմեզան պանրի և չերի լոլիկի հետ: Բարի Ախորժակ!!
Եթե ձեզ դուր եկավ բաղադրատոմսը, խնդրում ենք տեղեկացնել մեզ՝ թողնելով ձեր կարծիքը մեկնաբանություններում: Համոզվեք, որ բաժանորդագրված եք մեր YouTube ալիքին մեր գալիք տեսանյութերին տեղեկացված լինելու համար, և ամենակարևորը` միացեք մեր ֆեյսբուքյան խմբին և կիսվեք ձեր արդյունքներով կամ ցանկացած հարցով, որ կարող եք ունենալ: Հետևեք մեզ Facebook -ում և Instagram-ում.