Ողջույն բոլորին… Այսօր մենք պատրաստելու ենք աղցան հավի կրծքամսով և տարբեր բաղադրիչներով, որոնք շատ հագեցնող են և միարժամանակ օգտակար։ Շատերը կարող են նմանեցնել նռան ապարանջանին, բայց այն փոքր ինչ տարբեր է և շատ վիտամիններով հարուստ։
Բաղադրատոմս:
- 450 գ հավի կրծքամիս
- 3 հատ կարտոֆիլ
- աղ ըստ ցանկության
- սև պղպեղ ըստ ցանկության
- մայոնեզ
- 30 գ կանաչ սոխ
- 20 գ մաղդանոս
- 2 ձու
- 3 գազար
- 100 գ ընկույզ
- 1 հատ բազուկ
- 1 հատ նուռ
- 5-6 հատ թթու վարունգ
- 300գ կարմիր լոբու հատիկ
Պետք է եփել հավի կրծքամիսը , ինչպես նաև կարմիր լոբու հատիկները։ Կարտոֆիլը, ձուն և բազուկը նույնպես խաշել։ Գազարը առանց եփելու քերիչով պետք է անցկացնել։ Եվ որից հետո բոլոր բաղադրիչները պետք է քերիչով անցկացնել կամ մանրացնել։ Բոլոր բաղադրիչները պետք է գեղեցիկ դասավորել մատուցվող ափսեի մեջ և համեմել աղով, սև պղպեղով ու մայոնեզով։ Վերջում կարելի է գեղեցկացնել և նրբերանգ համ տալ նռան հատիկներով։ Մանրամասները կարող ենք դիտել տեսանյութում։