Սնկով և հաճարով փլավ

Ողջույն բոլորին. Այսօր պատրաստելու ենք սնկով և հաճարով փլավ։ Ձեզ կներկայացնենք օգտագործվող բոլոր բաղադրիչները։


Բաղադրատոմս:

  • 2 բաժակ հաճար
  • 5 բաժակ ջուր
  • 1 գլուխ սպիտակ սոխ
  • 500 գ շամպինյոն
  • 60 մլ ձիթայուղ
  • 50գ կարագ
  • 1 ճ/գ աղ հաճարի համար, 1 թ/գ աղ՝ սնկի համար
  • 1 թեյի գդալ սև պղպեղ

Նախապես լավ կլվանամ և կթրջեմ հաճարը 1 կամ 2 ժամ, որից հետո կլվանանք սունկը։ Ես սիրում եմ մաքրել սունկի կեղևը, բայց կարող եք չմաքրել։

Թավայի մեջ դնել 50 գ կարագ, ձիթապտղի յուղ 10 մլ ։Գազի վրա կդնենք թավան և յուղը լավ կդաղղենք, ապա վրան կավելացնենք հաճարը,որպեսզի լավ բովվենք։ Կաթսայի մեջ կլցնենք հաճարը և վրան կավելացնենք 5 բաժակ ջուր։ Ավելացնել 1 Ճ/գ աղ և պետք է եփել 25 րոպե։ Այդ ընթացքում մանր կտրատել սոխն ու սունկը։ Մեկ այլ կաթսայի վրա լցնել 50 մլ ձիթապտղի յուղը և տապակել սոխը ։ Երբ սոխը թեթևակի կարամելացվի վրան կավելացնենք սունկը։ Ապա համատեղ կտապակենք ,որից հետո իր ջրով հանդերձ կավելացնենք հաճարի վրա։ Համատեղ եփել մոտ 10- 15 րոպե, որից հետո կարող ենք մատուցել։

Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում։

(Visited 915 times, 2 visits today)