Ողջույն բոլորին! Այսօր մենք պատրաստելու ենք բիսկվիթային խմորից մեղրով տորթ, որը պատրաստվում է շատ արագ և անչափ համով է։ Մենք ունենք կայքում այլ տարբերակ , որը պատրաստված է շերտավոր խմորից և նունպես շատ համով է։ Այժմ Ձեզ կներկայացնեմ բաղադրատոմսը
ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ ԽՄՈՐԻ ՀԱՄԱՐ
- 220 գ Կարագ
- 4 ճ/գ մեղր
- 2 թեյի գդալ Խմորի սոդա
- 4 ձու
- 200 գ շաքարավազ
- 9 գ Վանիլա կամ ըստ ճաշակի
- 300-400 գ ալյուր
Կրեմ:
- 500 մլ սերուցք 40%
- 200 գ շաքարի փոշի
- 700 գ թթվասեր 27%
Օշարակ՝
- 80 գ շաքարի փոշի
- 1 ճ/գ լիկյոր կամ կոնյակ
- 1 թ/գ Վանիլա կամ ըստ ճաշակի
Թխելու ընդհանուր ժամանակը 15 րոպե է։ Օգտագործել ենք 35 x 40 սմ -անոց տարրա, և տարրայի վրա անցկացրել եմ յուղաթուղթ։ Գազօջախը կմիացնենք 350F (177C) տակ։ Եվ վերջում տորթը բաժանում ենք երկու հավասար կեսերի, այնուհետև յուրաքանչյուր շերտը նույնպես բաժանում ենք երկու մասի՝ ընդհանուր կազմելով 4 շերտ։ Բոլոր մանրամասները կարող եք դիտել ստորև ներկայացված տեսանյութում։
(Visited 202 times, 1 visits today)