Ծաղկակաղամբի անկրկնելի համով տապակա.

Ողջույն բոլորին. Այսօր կպատրաստենք տապակած ծաղկակաղամբ,որը մեզանից յուրաքանչյուրն էլ շատ է սիրում։Եվ կարեւորը պատրաստվում է շատ արագ,համեղ, ինչպես ՝ տապակած միսը։

Մինչ այն կտապակենք՝ նախապես այն լավ կլվանանք։ Թասի մեջ կլցնենք սառը ջուր, եւ վրան կավելացնենք բանջարեղենի քացախ 2ճ/գ ,եւ ծաղկակաղամբը կտեղավորենք թասի մեջ, որպեսզի մաքրվի մանրէներից։ Ջրի մեջ կմնա 15 րոպե,որից հետո եվս 5 րոպե կպահենք հոսող ջրի տակ։

Կաթսայի մեջ կլցնենք ջուր եւ. 1ճ/գ աղ, կդնենք գազօջախին։Երբ ջուրը կը -բլբլթա միջին չափսի. կտրատված ծաղկակաղամբները կլցնենք ջրի մեջ ՝ կթողնենք մի 5 րոպե խաշվի։Որից հետո կհանենք եւ 1/վարկ. կպահենք հոսող ջրի տակ. եւ կդնենք քամիչի մեջ որպեսզի ջրային զանգվածը քամվի,որից հետո կարող ենք համեմել։

Բաղադրիչներ

  • 1 /գլուխ ծաղկակաղամբ
  • 1 թ/գ աղ
  • 1 թ/գ աղացած սև պղպեղ
  • 2ճ/գ ալյուր
  • 1թ/գ եգիպտացորենի օսլա
  • 6 ձու

Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում՝

Եթե ,ցանկանում եք տեսնել ավելին կարողեք այցելել մեր YouTube – յան ալիքին, ինչպես նաեւ ՝ հետեւել մեզ Facebook-յան էջում։ Շնորհակալություն մեր բլոգ այցելելու համար։

(Visited 398 times, 1 visits today)