Բաղադրիչները
- 6 ձու
- 1 պտղունց աղ
- 300 գ շաքարավազ
- 100 մլ թանձր սերուցք
- 200 գ ալյուր
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- 1 թեյի գդալ վանիլա
Կոտրել 6 ձուն առանձնացնել սպիտակուցը դեղնուցից այնպես, որպիսզի սպիտակուցը ամբողջությամբ մաքուր լինի, որը կօգնի մեզ ստանալ բարձր, ամուր բեզե։ Միաժամանակ պետք է հարել նաև դեղնուցը այնքան,որ սպիտակի քիչ- քիչ ավելացնելով շաքարավազը և սերուցքը` սենյակային ջերմաստիճանի: Այն պատրաստ է, երբ ծավալը կրկնապատկվի։
Ավելի լավ արդյունքի համար նախ մաղեք ալյուրը, վանիլինը և փխրեցուցիչը դեղնուցի խառնուրդի վրա, ապա քիչ քիչ ավելացրեք բեզեն։ Տեսանյութում մենք ալյուրը վերջում ենք մաղել; այդպես ել է լավ ստացվում։ Զանգվածը պետք է խառնել սիլիկոնե գդալով, ներքևից-վեր բարձրացնելով։ Լցնել պատրաստված թավայի մեջ՝ մենք օգտագործում ենք 20 սմ/8 դյույմ տարրա։ Թխել նախապես տաքացրած ջեռոցում 30-40 րոպե 395F /200C ջերմաստիճանում։
Երբ տորթը հանեք ջեռոցից, շրջեք այն գլխիվայր և թողեք, որ սառչի: Միայն դրանից հետո հանեք այն թավայի միջից։ Եթե այն անմիջապես չեք օգտագործում, բաժանեք երեք հավասար մասի, փաթաթեք սննդային թաղանթով և տեղափոխեք սառնարան առնվազն 5- 6 ժամ։ Սառնարանում պահելը փափկություն և խոնավություն կհաղորդի մեր տորթին։
Ես հավաքել եմ տորթը շվեյցարական բեզեի կարագյին կրեմով և զարդարել գանաշով ու ֆոնդանտով: Շվեյցարական կրեմը զարդարելու հիանալի տարբերակ է և ձեր տորթին հաղորդում է մետաքսանման, հարթ շունչ: Վերադարձեք երեքշաբթի՝ բաղադրատոմսի համար։ Ինչ վերաբերում է գանաշին, ապա կարող եք այցելել մեր բաղադրատոմսը, որը կցված է ստորև:
Եթե ձեզ դուր եկավ բաղադրատոմսը, խնդրում ենք տեղեկացնել մեզ՝ թողնելով ձեր կարծիքը մեկնաբանություններում: Համոզվեք, որ բաժանորդագրված եք մեր YouTube ալիքին մեր գալիք տեսանյութերին տեղեկացված լինելու համար, և ամենակարևորը` միացեք մեր ֆեյսբուքյան խմբին և կիսվեք ձեր արդյունքներով կամ ցանկացած հարցով, որ կարող եք ունենալ: Հետևեք մեզ Facebook -ում և Instagram-ում.