Տորթ ընկույզով և շոկոլադով«Madame Sanje»

Ողջույն բոլորին. Այսօր մենք կպատրաստենք գեղեցիկ տորթ՝ նուրբ համի համադրությամբ, Ձեզ կներկայացնենք այդ բաղադրատոմսը։

Բաղադրատոմս:

  • 6 ձու
  • 2 չափիչ բաժակ շաքարավազ
  • 9 գ վանիլին
  • 160 գ կարագ
  • 1 տուփ խտացրած կաթ
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 180 գ թթվասեր
  • 400 գ ալյուր

Այս բոլոր բաղադրիչները պետք է լցնել ամանի մեջ և հարել։ Վերջում խմորը պետք է ստացվի ոչ պինդ և ոչ շատ թույլ խմոր։ Խմորը ես բաժանում եմ 4 մասի, վերցնել եմ 30×20 սմ չափսի տարրա։ Ջեռոցի ջերմաստիճանը պետք է լինի 390 F կամ 200 C։ Թխել ջեռոցում 5-6 րոպե։

Կրեմ:

  • 1 տուփ խտացրած կաթ կակաոյով
  • 250 գ կարագ
  • 9 գ վանիլին

Խմորի շերտերը սառչելուց հետո կարող ենք յուրաքանչյուր շերտը կրեմով պատել, տորթը զարդարել քերած ընկույզով և շոկոլադով։ Տորթը պատրաստելուց հետո 3-4 ժամ մի կողմ թողնենք։ Որից հետո կարող ենք կտրատել, վայելել։ Արդյունքը շատ համեղ է և հարուստ նուրբ համային համադրությամբ։

Պատրաստման մանրամասները կարող եք դիտել ստորև ներկայացված տեսանյութում։ Շնորհակալ եմ աջակցության համար. Բարի ախորժակ!

Տեսանյութ

(Visited 462 times, 1 visits today)