Ողջույն բոլորին! Այսօր մենք պատրաստելու ենք Կարամելով ընկույզով Տորթ «Muzhskoy Ideal», որը յուրաքանչյուրիս կողմից սիրված ամենա համով տորթերից է։ Դա շատ հայտնի ռուսական տորթ է, որը կոչվում է Muzhskoy ideal կամ Տղամարդու Իդեալ: Այս բաղադրատոմսը ես պատրաստում եմ իմ մտահղացմամբ և կայքում ունեմ 2 այլ տարբերակ։ Տորթը ունի արբեցնող ու շատ անուշաբույր բուրմունք, և անզուգական համի նոտաներ։ Համից չեք հագենա, միայն փորձել է հարկավոր։
Բաղադրիչներ.
- 6 ձու
- 250գ շաքարավազ
- 250 գ կարագ
- 250 գ թթվասեր
- 4 ճ/գ մեղր
- 1 թեյի գդալ վանիլա
- 2 թեյի գդալ փխրեցուցիչ
- 500 գ ընկույզ (150 զաձդարանքի համար)
- 300գ ալյուր
Directions
- Ձուն և շաքարավազը հարել։ Ավելացնել 1 պտղունց աղ, փափկեցված կարագ, թթվասեր և մեղր։ Միասին հարել, ապա, 3 - 4 րոպե պահել գոլորշու վրա շարունակելով հարելը։ Վրան մաղել ալյուրը, փխրեցուցիչը և վանիլան։ Վերցնել գոլորշու վրայից ձեռքի սիլիկոնե սպաթուլայով (բահիկով), ալյուրը տարածել խմորի մեջ։
- Խմորը բաժանել երկու հավասար մասի։ Ես վերցրել եմ 2 ուղղանկյուն տարրա, չափսերը՝ 42 x 30 սմ ։ Նախապես ջեռոցը պետք տաքացնել 350 F / 180 C, և եփել 35 րոպե։
Մենք միացնում ենք վերին և ստորին ջեռուցումը: Խմորը լցնում ենք թավայի հատակին շատ բարակ շերտով, ինչպես շերտավոր խմորում։
Ստանում ենք ճկուն հարթ խմոր, որը բաժանում ենք երկու հավասար մասերի։ Արդյունքում ստանում ենք 4 շերտ։ Թողեք խմորը սառչի և ծածկեք կրեմով։ Յուրաքանչյուր շերտի վրա քսում ենք կրեմը, լցնում ընկույզները և նորից կրեմապատում, ապա դնում հաջորդ շերտը։
Կարամելային կրեմ.
- 450 գ կարագ
- 2 տուփ եփած խտացրած կաթ (կարամելի սոուս)
- 2 ճ/գ կակաոյի փոշի
Եթե ձեզ դուր եկավ բաղադրատոմսը, խնդրում ենք տեղեկացնել մեզ՝ թողնելով ձեր կարծիքը մեկնաբանություններում: Համոզվեք, որ բաժանորդագրված եք մեր YouTube ալիքին մեր գալիք տեսանյութերին տեղեկացված լինելու համար, և ամենակարևորը` միացեք մեր ֆեյսբուքյան խմբին և կիսվեք ձեր արդյունքներով կամ ցանկացած հարցով, որ կարող եք ունենալ: Հետևեք մեզ Facebook -ում և Instagram-ում.