Ողջույն բոլորին… Այսօր մենք պատրաստելու ենք տորթ Նապոլեոնի ,որը իմ հիշողություններում կա մանկուց ։Այս բաղադրատոմսը, որն ունի յուրահատուկ փափկություն և գեղեցկություն շատ համեղ է և գեղեցիկ,որի բաղադրատոմսը այժմ Ձեզ ենք ներկայացնում ։
Բաղադրատոմս:
Կրեմ:
- 2 ճ/գ ալյուր
- 3 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա
- 1 տուփ վանիլա - 9գ
- 150 գ շաքարավազ
- 3 ձու
- 500 մլ կաթ
- 390 գ կարագ
- 1 տուփ խտացրած կաթ
Խմոր
- 4 ձվի դեղնուց
- 1 բաժակ գոլ ջուր
- 115 գ կարագ
- 700-750 գ ալյուր
- 600 գ կարագը 3 անգամ 1 ժամ ընդմիջումով քսել և դնել սառնարանը։
Խմորը պատրաստելուց հետո թողնում ենք 1-2 ժամ հանգստանա, որից հետո կբաժանենք 5 գնդի։ Յուրաքանչյուր գունդը 240 գ է։ Յուրաքանչյուր շերտը պետք է բացել 3 անգամ՝ 1 ժամ ընդմիջումով, և վրան քսել 40 գ փափկած կարագ՝ սենյակային ջերմաստիճանի։ 3-րդ անգամ խմորը բացելուց հետո թողնում ենք ևս մեկ ժամ հանգստանա, ապա բացում ենք շատ -շատ բարակ և լայն։ Այնուհետև կարող եք խմորը տեղափոխել յուղա թղթի վրա կամ անմիջապես ալյուրով պատված թիթեղների վրա և ուղարկել ջեռոց։ Մնացած բոլոր մանրամասները կարող եք դիտել ստորև ներկայացված տեսանյութում։
Գազօջախի ջերմաստիճանը պետք է լինի 400 F, խմորը պետք է եփել 7-10 րոպե։