Այսօր Ձեզ ենք ներկայացնում մի հրաշալի տոնական տորթ, որը ես անվանել եմ Տորթ «Եղևնի» ։ Այս տորթի համար ես օգտագործում եմ դասական բիսկվիթի բաղադրատոմս, որի պատրաստման եղանակը շատ պարզ է և հասանելի կլինի բոլորին։ Եվ կարծում եմ մեզնից շատերը կսիրեն այն։

Մինչ սկսելը, բաժանորդագրվեք մեր Յութուբյան Ալիքին, որպեսզի առաջինը տեղեկանաք նոր համեղ բաղադրատոմսերի տեսանյութերի վերաբերյալ: Subscribe մեր YouTube ալիքին, to be the first to know about new delicious recipe videos.
Պատրաստման գործընթացը
Թասի մեջ պետք է լցնենք ձուն և շաքարավազը։ Այս երկուսը միասին լավ պետք է հարենք, մինչ այն սպիտակի, խտանա, և քառապատկվի զանգվածով։ Բիսքիվիթի գաղտնիքներից մեկն այն է, որ ձուն և շաքարավազը լավ հարվեն ու միաձուլվեն։
Եթե այս երկուսը լավ չհարվեն և շաքարավազի ու ձվի մասնիկներ մնան, ապա խմորը լավ չի բարձրանա։ Այստեղ մանրուքներին և հերթականությանը հետևելը շատ կարևոր է։

Երբ զանգվածը պատրաստ է, վրան կավելացնենք վանիլա, մի փոքր էլ կհարենք։ Ապա վրան կմաղենք ալյուր և փխրեցուցիչ։ Այն տակից վեր շարժումով պետք է խառնենք, որպեսզի օդը դուրս չգա։ Կլցնենք նախապես պատրաստված տարրաների մեջ և երկու շերտը միասին կդնենք ջեռոց։ Պետք է եփվի 35-40 րոպե, 350 F- ի կամ 180C ի տակ ։

Բոլոր այլ մանրամասներին և պատրաստման գաղտնիքներին կտեղեկանաք տեսանյութում։
Խմոր
Բաղադրիչներ 1 շերտի համար, որը պետք է կիսվի 2 մասի։
- 5 ձու
- 1 բաժակ( 200 գ ) շաքարավազ
- 1 բաժակ ( 260գ) ալյուր
- 9 գ վանիլին
- 0.5 թ/գ սոդա
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
Խմորը պետք է եփել 2 շերտ և յուրաքանչյուրը բաժանել երկուական մասերի։
Կրեմ:

- 300 գ կարագ
- 2 տուփ խտացրած կաթ
- 1 ձու
- 2 ճ/գ եգիպտացորենի օսլա
Կարագով կրեմ՝
- 680 գ շաքարի փոշի
- 450 գ կարագ
- 1-2 ճ/գ սերուցքային կաթ -ըստ անհրաժեշտության
- 1 պտղունց աղ
- 9 գ վանիլին
- սննդային գույն կամ բնական տարբերակի համար՝ “մատչա,” կանաչ թեյի փոշի
- 12 հ պաղպաղակի կոն

Եթե դուք ցանկանում եք ամբողջությամբ տորթի մեջ օգտագործել այս կրեմը, ապա այն լիովին բավական է։ Իսկ եթե այն օգտակործելու եք խտացրած կաթով կրեմի հետ, ապա չափաբաժինը պետք է կիսով չափ փոքրացնել։ Ամբողջական կրեմը օգտագործելու դեպքում, մի փոքր հատված առանձնացնել գույն տալու համար։

Բաժանորդագրվեք մեզ՝ YouTube-ում, Facebook -ում և Instagram-ում!
Տեսանյութ