Բրնձով և չամիչով փլավ

Ողջույն բոլորին ! Այսօր մենք պատրաստելու ենք տոնական օրերի համար նախատեսված բրնձով և չամիչով փլավ։ Կարող եմ ասել, որ բրինձը շատ օգտակար է և շատ հարգի ուտեստ, որը զարդարում է մեր տոնական սեղանները հատկապես Զատիկի օրերին։ Հարգելի դիտորդներ այժմ Ձեզ կներկայացնեմ պատրաստման եղանակը.

Բաղադրատոմս:

  • 2 բաժակ երկար բրինձ
  • 450 գ կարմիր չամիչ
  • 8 հատ ձու
  • 0,5 ч. лаваш
  • 1 ճ/գդ աղ
  • 5 ճ/գ ձիթայուղ

Պատրաստման եղանակը՝

Նախ կպատրաստենք աղաջուր, և բրինձը կդնենք աղաջրի մեջ 15 րոպե։ Որից հետո քամել ջուրը և լցնել բրինձը եռացող ջրի մեջ, որպեսզի եփվի։ Մոտ 10 րոպե հետո արդեն պատրաստ կլինի ,քամել ջուրը պահել մեկ վարկյան հոսող սառը ջրի տակ։

Որից հետո կպատրաստեք ձվաձեղ, յուղի մեջ կկարմրացնենք չամիչը և լավաշը։ Համաչափորեն կտարածենք բոլոր բաղադրիչները կաթսայի մեջ և մի լավ կաթսան կթափահարենք, որպեսզի բոլոր բաղադրիչները հատիկ – հատիկ լինեն։

Սիրելի ընթերցողներ բաժանորդագրվեք մեր YouTube – ի ալիքին և Facebook- ի էջին, գրեք Ձեր կարծիքը այս մասին, որից մենք շատ ուրախ կլինենք։ Ձեզ հետ է S & A բաղադրատոմսը։

(Visited 891 times, 2 visits today)