Ողջույն բոլորին! Այսօր մենք պատրաստելու ենք թարմ բանջարեղենով աղցան ։ Անչափ համով, արագ պատրաստվող և շատ առողջարար։ Մեզ հարկավոր է հետևյալ բաղադրիչները.
Բաղադրատոմս:
- 3 հատ քաղցր պղպեղ -կարմիր, նարնջագույն, կանաչ
- 1 սմբուկ միջին չափի
- 1 գլուխ սոխ
- 1 փոքրիկ կապ կանաչ սոխ, արդեն գլուխ տված
- 3 պճեղ սխտոր
- .
- 1 կիտրոն
- 1 տուփ չերրի լոլիկ կամ մանր լոլիկներ
- 1 հատ կարմիր քաղցր կարտոֆիլ
- 8 – 10 հատ նորածիլ մանր կարտոֆի
- 600գ սունկ ցանկալի է մանր
- 4 -5 ճ/գ բուսայուղ
- 1 ավոկադո
- 0.5 թեյի գդալ սև պղպեղ
- 0,5 թ/գ կարմիր պղպեղ(կծու)
- 0,5 թ/գ չիլի պղպեղ
- 1 թ/գ աղ
Սմբուկը կմաքրենք և կդնենք աղաջուր,որպեսզի դառնությունը դուրս գա, ապա կկտրատենք սոխը և սխտորը։ Թավայի մեջ բուսայուղ կլցնենք և կտապակենք, մինչ սոխը կդառնա թափանցիկ, կավելացնենք կարտոֆիլները, պղպեղները, սմբուկը, լոլիկը և կհամեմենք նշված բաղադրիչներով։ Մանրամասն կարող եք դիտել տեսանյութում։ Բարի Ախորժակ… Ձեզ հետ է S & A բաղադրատոմսը.
(Visited 279 times, 1 visits today)