Ողջույն բոլորին…Այսօր մենք պատրաստելու ենք Փախլավա, որը շատ տարածված է Մերձավпր Արեւելքի ժпղпվпւրդների խпhանпցпւմ։ Այդ տարածաշրջանի յпւրաքանչյпւր ազգ hամпզված է, пր աղանդերի այu տեuակը իր խпhանпցին է պատկանпւմ։ Մեր Հայաuտանпւմ փախլավայի hայրենի քաղաքն է hամարվпւմ Գավառը։ Բաղադրատոմսերը շատ տարբեր են և շատ համով։
Բաղադրատոմս՝
4 ձու
300 գ կարագ
560 գ ալյուր ( 4 բաժակ)
1 թ/գ աղ
0,5թ/գ սոդա
230 գ թթվասեր
Խմորի պատրաստումը՝
Ալյուրը կմաղենք թասի մեջ և վրան կկտրատենք միջին փափկության կարագ, 1 ճ/գ կերակրի աղ։ Առանձին բաժակի մեջ կլցնենք թթվասերը , 3 ձվի դեղնուց, 1թ/գ խմորի սոդա, 0,5 թ/գ փխրեցուցիչ։ Այս բոլորը լավ կհարենք, որպեսզի սպիտակի և փրփրի հետո կավելացնենք ալյուրի վրա։ Կհունցենք կպատրաստենք խմորը և կբաժանենք 3 գնդի։Գնդերը կծածկենք սննդային թաղանթով և կթողնենք 1 ժամ հանգստանա։
Միջուկի պատրաստումը՝
Կկոտրենք 4 ձու, և կառանձնացենք սպիտակուցը դեղնուցից։ Սպիտակուցի վրա կավելացնենք մի պտղունց աղ կհարենք , երբ կսկսվի փրփրել աստիճանաբար վրան կավելացնենք 400 գ շաքարավազ, կպատրաստենք լավ խիտ բեզե։ Պետք է մանրացնել ընկույզը և խառնել բեզեյի հետ , ավելացնել 70 գ կոկոսի քերուկ։
Օշարակ՝
- 4 ճ/գ կարագ
- 5-6 ճ/գ մեղր
Պետք է եփել 370 F – ի տակ, ընդամենը 50 րոպե։ Բարի ախորժակ… Ձեզ հետ էր S & A բաղադրատոմսերը։ Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում՝