Ինչպես պատրաստել բատոն հաց.

Hello everyone! Today we will prepare a traditional Armenian bread loaf, which has a beautiful appearance, a sweet aroma and an appetizing taste. We need to do the first work with dry ingredients. We will prepare artificial yeast, for which we need:

  • 1 ճ/գ խմորիչ
  • 1 ճ/գ շաքարավազ
  • 250 գ ալյուր
  • 500 մլ ջուր

Նախ խմորիչը, շաքարավազը կլցնենք թասի մեջ և կխառնենք իրար հետ։ Որից հետո կավելացնենք գոլ ջուրը միասին լավ կհարենք, խմորիչը կսկսի պղպջալ , աստիճանաբար կավելացնենք ալյուրը, կհարենք մինչև զանգվածը համասեռ կլինի։ Սննդի թաղանթով կփակեմ վրան և մի երկու անցք կանեմ ածխաթթու գազերը դուրս գալու համար։ Պետք է մնա՝ 30 րոպե մինչև կհասունանա խմորիչը։ Կստանանք արհեստական թթխմոր։

Խմորի պատրաստումը՝

Նախապես թասի մեջ կմաղեմ 3 մեծ բաժակ ալյուր, վրան կավելացնեմ արդեն պատրաստ խմորիչը լավ կխառնեմ իրար հետ, կավելացնեմ կերակրի աղ 30գ և լավ ձեռքով կհունցեմ Խմորը։ Ընթացքում ավելացնում եմ ևս երկու բաժակ ալյուր,բուսայուղ 100 մլ, մեկ բաժակի չափ գոլ ջուր։ Խմորի լավ լինելը կախված է մեր խմորը լավ հունցելուց։

Խմորը պետք է հասունանա. առաջին անգամ, երբ պատրաստ լինի նորից կհունցեմ և գդնեմ թասի մեջ եկրորդ անգամ վրա գա։ Պատրաստ լինելուց առաջ կմիացնենք գազօջախը, որպեսզի տաքանա 500 F- տակ և պետք է եփել 15 րոպե։

Խմոր

  • 5 բաժակ ալյուր
  • 100 մլ բուսայուղ
  • 50 գ կերակրի աղ ( կես բուռ)
  • 1-2 բաժակ ջուր

Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում, և մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-ի ալիքին Facebook -ում և Instagram-ում!

Տեսանյութ

(Այցելել է 441 անգամ, 1 այցելություն այսօր)