Խոզապուխտով , եգիպտացորենով և բրոկկոլիով աղցան.

Ողջույն բոլորին! Այսօր Ձեզ կներկայացնեմ մի շատ ու շատ համով, հոտով աղցան, որը ի դեպ շատ առողջարար է և հագեցնող։ Եթե հանգստյան օրերի հավաքվում եք, ապա այս գեղեցկուհին պետք է լինի Ձեր ճաշացանկի ցուցակում։ Աղցանի համար մեզ անհրաժեշտ է հետևյալ բաղադրիչները.

Բաղադրիչներ.

  • 550գ բրոկկոլի
  • 260գ գազար
  • 450գ եգիպտացորեն(1 տուփ)
  • 450 գ խոզապուխտ
  • 200 գ ընկույզ
  • 150 գ չամիչ
  • 100 գ մոցարելլա պանիր
  • 2 ճ/գ մայոնեզ
  • 2 ճ/գ թթվասեր
  • 1թ/գ աղ
  • 0.5 թեյի գդալ սև պղպեղ

Պատրաստման գործընթաց՝

Բրոկկոլինը նախ լավ կլվանանք, որից հետո մի թեթև կխաշենք և կթողնենք ջրքամվի, գազարը կանցկացնենք քերիչով, կավելացնենք եգիպտացորենը, բրոկկոլինը։

Թավայի հատակը մի փոքր ձիթայուղ կքսենք, որից հետո բարակ շերտերով կտրատված խոզապուխտը պետք է տապակել, լավ կարմրացնել երկու կողմերը։ Կկտրատենք փոքր քառակուսիների և կավելացնենք տարրայի մեջ։ Ինչպես նաև կտապակենք չամիչը և ընկույզը։

Կհամեմենք աղով և սև պղպեղով, կավելացնենք թթվասեր, մայոնեզ և քերած պանիր։ Հուսով եմ ,որ կվայելեք այս բաղադրատոմսը ձեր ընկերների և ընտանիքի հետ։ Տեղեկացրեք ինձ ստորև մեկնաբանություններում, եթե այն Ձեզ դուր կգա։ ՄԻ մոռացեք բաժանորդագրվեր մեր YouTube ալիքին և Fecebook էջին։ Ձեզ հետ ՝ էր S & A բաղադրատոմսը։

(Visited 1,025 times, 1 visits today)