Կարտոֆիլով և խոզի մսով տապակա

Այսօր Ձեզ ենք ներկայացնում կարտոֆիլով և խոզի մատերով տապակա, որը մեր ավանդական ուտեստների շարքին է դասվում։ Այս ոտեստը պատրաստվում է շատ արագ և անչափ համով ու բուրումնավետ է։

Բաղադրիչներ

  • 8-10 միջին կարտոֆիլ
  • 1,5 կգ խոզի միս
  • 1 ճ/գդ աղ
  • 1 թեյի գդալ սև պղպեղ
  • 1 թ/գ կարմիր պղպեղ քաղցր
  • 1 թ/գ պապրիկա
  • 1 գլուխ սոխ
  • 1 հատ հասած կիվի
  • 1 ճ /գ բուսական յուղ

Առաջնահերթ կկտրատենք միսը, որը լավ կհամեմենք՝ աղով և բիբարով, վրան կլցնենք մանր և կլոր կտրատված սոխ։ Առանձին բաժակի մեջ կճզմենք կիվին և շաղ կտանք մսի վրա։ Կծածկենք սննդի թաղանթով և կթողնենք 15 – 30 րոպե։

Կմաքրենք կարտոֆիլը ,կլոր- կլոր կկտրատենք և վրան կավելացնենք համեմունքները, ինչպես նաև 1ճ/գ բուսայուղ։ Կարտոֆիլը և միսը միասին կդնենք գազօջախի մեջ։ Այն գազօջախում կեփվի 45 րոպե 350F – ի տակ կամ 200C-ում։

Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում, որտեղ պատրաստվում է նաև հայկական ավանդական խորովածը։ Մի մոռացեք բաժանորդագրվել մեզ YouTube-ում, Facebook -ում և  Instagram-ում!

Տեսանյութ՝

(Visited 535 times, 1 visits today)