Ողջույն բոլորին! Այսօր մենք պատրաստելու ենք թարմ բանջարեղենով աղցան ։ Անչափ համով, արագ պատրաստվող և շատ առողջարար։ Մեզ հարկավոր է հետևյալ բաղադրիչները.
Բաղադրատոմս՝
- հազարի տերևներ
- 50 գ հավի ֆիլե
- 50 գ եգիպտացորեն բոված
- 40 գ քերած պանիր 2 տեսակի՝ սպիտակ , դեղին մացալեռա
- 40 գ տորտիյա չիպսեր
- 2 ճ/գ Ռանչ սոուս
Հազարի տերևները կկտրատել, հավի միսը խաշել մանր քառակուսիներով կտրատել, եգիպտացորենի հատիկները թեթևակի բովել։ Այս բոլորը խառնել իրար հետ ավելացնել պանիրների տեսականին, ինչպես նաև տորտիյա չիպսերը , Ranch սոուսը։Վերջում համեմել աղով և սև պղպեղով։ Այդ ժամանակ կարող ենք մատուցել։ Բարի ախորժակ. Ձեզ հետ էր S & A բաղադրատոմսը։Կարող եք դիտել նաև տեսանյութը՝
(Visited 257 times, 1 visits today)