Հայկական հաց «Մատնաքաշ»

Ողջույն բոլորին! Այսօր մենք պատրաստելու ենք հաց Մատնաքաշ, որը մեր բոլորի կողմից սիրված համով ավանդական հացն է։ Առաջին հերթին մենք կպտրաստենք արհեստական խմորիչ.

Խմորիչ

  • 1.5 ճ /գ չոր խմորիչ
  • 1 ճ/գ շաքարավազ
  • 1 բաժակ գոլ ջուր

Խմոր՝

  • 7 բաժակ ալյուր
  • 1 ճ/գդ աղ
  • 200 մլ բուսական յուղ
  • 1.5 բաժակ գոլից քիչ տաք ջուր

Պատրաստման եղանակը՝

Թասի մեջ կմաղենք ալյուրը, մեջտեղի հատվածում փոսիկ կանենք կլցնենք մի բուռ աղ, նախապես պատրաստած խմորիչը։ Ձեռքով լավ կհունցենք , կավելացնենք բուսայուղը և քիչ – քիչ գոլ ջուրը։ Եվ պետք է ստանանք փափուկ էլաստիկ խմոր։ Նախ խմորը շատ լավ կհունցենք ձեռքով, ապա խմորը հարվածելով սեղանին կշարունակենք հունցել մինչև կդառնա. փափուկ և էլաստիկ։Թասի պատերին բուսայուղ կքսենք խմորը կդնենք մեջը, կծածկենք սննդային թաղանթով, խմորը պետք է հասունանա 3-ից 4 ժամ ում։ Խմորը առաջին անգամ բարձրանալուց հետո լավ կհունցենք , կծածկենք և կթողնենք, որ վեր բարձրանա 2 -րդ անգամ։

Գազօջախը պետք է տաքացվի նախապես, պետք է տաքացվի 500 F կամ 260 C, տակ եփման ժամանակն է՝ 15 րոպե։

Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում։

Տեսանյութ

(Visited 4,170 times, 11 visits today)