Հավի կրծքամսով ջեռեփուկ

Ողջույն բոլորին! Այսօր մենք պատրաստելու ենք հավի կրծքամսով ջեռեփուկ, որը պետք է հավի կաշին հեռացված չլինի և պետք է ունենալ կարրի համենմունքը, ինչպես նաև թարմ բանջարեղեն։ Կարող եմ ասել մենք ստանալու ենք շատ-շատ համով, անուշաբույր բուրմունքով տաք ուտեստ, որը կարող ենք մատուցել հյուրասիրության ժամանակ, տոնական օրերին։

Մեզ անհրաժեշտ է հետևյալ բաղադրիչները.

Բաղադրատոմս՝

  • 1 հատ ամբողջական հավի կրծքամիս իր կաշիով
  • 1 թ/գ կարրի (Curry )
  • 2 ճ/գ թթվասեր
  • 1 ճ/գ մայոնեզ
  • 0.5 թեյի գդալ սև պղպեղ
  • 1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ
  • 0,5 թ/գ կծու կարմիր պղպեղ
  • 1 թեյի գդալ սխտորի փոշի
  • 1թ/գ աղ

Կհամեմենք հավի կրծքամիսը, նախապես հավի մաշկը փոքր ինչ բացվացք տալով, և կտրվածք տալով երկու կողմից։ Համեմելուց հետո կթողնենք մնա սառնարանում 8 ժամ։ Որից հետո ապակե տարրայի հատակը մի փոքր ձիթայուղ կանենք, կտեղադրենք հավը, կփակենք փայլաթիթեղով և կուղարկենք ջեռոց շոգեխաշվելու։ Ջեռոցը պետք է միացնել 200C կամ 395 F և պետք է մնա 20 րոպե ։ Իհարկե պետք է նախապես տաքացնել ջեռոցը։ Որից հետո կհեռացնենք ապակե տարրայի վրայի փայլաթիթեղը, նորից կդնենք ջեռոց 5-ից 7 րոպե կարմրելու համար։ Մանրամասներ կարող եք դիտել տեսանյութում։

Պաստայով խավարտ

Սոուս՝

  • 300 գ պաստա
  • 30 մլ ձիթայուղ
  • 150 գ բեկոն (ապխտած խոզապուխտ)
  • 1 piece of carrot (150 g)
  • 1 գլուխ սոխ
  • 2 հատ կարմիր և նարնջագույն բիբար
  • 3 պճեղ սխտոր
  • 1թ/գ աղ
  • 1/4 կծու կարմիր պղպեղ
  • 1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ
  • 0.5 թեյի գդալ սև պղպեղ
  • 150 գ թարմ սառեցված/կանաչ ոլոռ
  • 50 մլ սպիտակ գինի
  • 0,5 պտղունց շաքարավազ
  • 100 գ քերած պանիր

Առանձին կաթսայի մեջ լցնել ջուր և դնել գազօջախին, որպեսզի այն սկսի եռալ։ Կավելացնենք 1 ճ/գ կերակրի աղ, 1ճ/գ ձիթայուղ, որից հետո կավելացնենք պաստան։ Այն ինչ սիրում եք, որը պետք է եփել 8-10 րոպե։ Ամիջապես կջրքամենք , կավելացնենք բանջարեղենից պատրաստված սոուսի վրա։ Մեկ երկու րոպե հետո այն պատրաստ է։ Մատուցելիս վրան շաղ կտանք քերած պանիր։ Բարի ախորժակ ։ Ձեզ հետ էր S & A բաղադրատոմսերը։

Տեսանյութ

(Visited 160 times, 1 visits today)