Մանգոյով շոկոլադե տորթ

Բաղադրատոմս:

  • 120 գ ալյուր
  • 40գ կակաոյի փոշի
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 80 գ սև շոկոլադ
  • 100 գ կաթ
  • 60 գ բուսական յուղ
  • 6 մլ վանիլային հեղուկ
  • 8 ձվի դեղնուց
  • 70գ շաքարավազ
  • 4 ձվի սպիտակուց
  • 35 գ շաքարավազ

Պատրաստման եղանակը՝

120 գ ալյուրին խառնել 40 գ կակաո, ավելացնել 1 թ/գ փխրեցուցիչ լցնել մաղի մեջ, և միասին մաղել։ Առանձին տարրայի մեջ լցնել 80 գ սև. շոկոլադը, վրան ավելացնել 100 գ կաթ, իրար հետ խառնել ավելացնել վրան 60գ բուցսական յուղ , 6 մլ վանիլա։ Բոլորը միասին պահել տաք գոլորշու վրա, խառնել որ հալվի։ Առանձին տարրայի մեջ կոտրել 8 ձվի դեղնուց ավելացնել 70գ շաքարավազ հարել իրար հետ մինչև սպիտակի, ավելացնել հալեցված շոկոլադ, որի ջերմ.-ը պետք է լինի (50 C – 55 C կամ 122 F – 131F)։ Հարել իրար հետ , մաղել վրան կակաոյով ալյուրը մաս առ մաս։ Խմորը չպետք է սառի դնել գոլոշու վրա, հետո վերցնել դնել մի կողմ։ Առանձին տարրաի մեջ լցնել 8 ձվի սպիտակուց , 70գ շաքարավազ հարել հարիչով, նախ սպիտակուցը հետո մաս առ մաս կավելացնենք շաքարավազը մինչև բեզե կստանանք, հետո մաս առ մաս կավելացնենք շոկոլադի վրա։ Ռեզինե դանակի օգնությամբ կլցնենք տարրայի մեջ եփելու համար։ Տարրայի չափը 22,5X 22,5սմ-ի վրա։ Պետք է դնել տաք ջրի մեջ, հետո ջրով դնել գազօջախի մեջ 25 րոպե, 150C -ում կամ 302 F-ի տակ, հետո եփել 140 C կամ 284 F տակ 30 րոպե։ Որից հետո հանել դնել սենյակային ջերմաստիճանի և որոշ ժամանակ անց բաժանել 2 հավասար մասի, տարրաի չափսը ՝ 22,5 սմ x22,5սմ – ի վրա։

Պատրաստել թրջոց շերտերին քսելու համար, խմորը դնել կաղապարի մեջ և վրան ծածկել սննդի թաղանթով։

Օշարակ՝

  • 80 գ ջուր
  • 60 գ շաքարավազ
  • 10 մլ Ռոմ

Պատրաստել մանգոյի մուսս՝

  • 400 գ մանգոի պուրե
  • 100գ նարինջի հյութ
  • 16 գ ժելատին
  • 80 գ ջուր
  • 300 գ կաթի սերուցք(35% յուղայնությամբ)
  • պատրաստելուց հետո բաժանել 3 հավասար մասերի

Պատրաստել մուսս՝

400գ մանգոի պուրե, 100գ նարիջի կարմիր հյութ, 16գ ժելատինը հալեցնել 80 մլ ջրով , ավելացնել վրան, խառնել դնել մի կողմ Մեկ այլ թասի մեջ լցնել 300մլ կաթի սերուցք, խառնել ավելացնել մանգոի վրա։ Պատրաստելուց հետո բաժանել 3 հավասար մասի։ Սիրոպը վրձնով քսել խմորի շերտին, մանգոյի մուսսի մեկ մասը խառնել ավելացնել խմորի շերտի վրա, դնել սառնարան 10- ից 20 րոպե։

  • 600գ մանգոի պուրե
  • 100 գ նարինջի հյութ
  • 60 գ շաքարավազ
  • 16 գ բացած ժելատին ( բացել 80 մլ ջրով)
  • Սա նույն պես բաժանել 3 հավասար մասի

Առանձին տարրայի մեջ լցնել 600գ մանգոի պուրե,100գ նարինջի հյութ՝դեղին,60գ շաքարավազ, 16գ ժելատին 80մլ ջրով բացել ավելացնել սառեցրած մուսի վրա, տարածել և դնել սառնարան 10-ից 20 րոպե։

  • 180գ սև շոկոլադ
  • 220գ կաթ
  • 8 գ ժելատին
  • 40 գ ջուր(ժելատինը բացելու համար)
  • 360գ կաթի սերուցք 35%

Սև շոկոլադ 180գ, 220գ սերուցք, 8գ ժելատինը բացել 40 մլ ջրի մեջ, բացել խառնել իրար հետ,առանձին թասի մեջ ավելացնել 360 գ կաթի սերուցք 35 %-ոց հարել հարիչով, խառնել ավելացնել շոկոլադին մաս առ մաս,դա էլ բաժանել 3 մասի,մեկ մասը ավելացնել սառնարանի սառած խմորի վրա։ Մեկ մասը լցել 250-ից 300գ հարթեցնել, դնել հաջորդ շերտը, վրան քսել սիրոպը դնել դեղին մուսսը։ Հարթացնել 10-ից 20 րոպե դնել սառնարան, հանել ավելացնել կակաոյով մուսսը , հարթացնում ենք երեսը թողնում ենք. 3-ից 4 ժամ։ Վերջնական վրան լցնել գլազուր՝ սև շոկոլադից, թողնել սառնարանում 30 րոպե։

Գլազուր՝

  • 28գ ջուր(2ճ/գ)
  • 30 գ շաքարավազ(2ճ/գ+1թ/գ)
  • 25 գ խտացրած կաթ
  • 45 գ մեղր (0,5 բաժակ)
  • 3 գ ժելատին + 15 գ ջուր
  • 47 գ շոկոլադ

Մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube ալիքին և Facebook- ի էջինորպեսզի տեղեկանաք մեր գալացիկ տեսանյութերի մասին։ Ձեզ հետ էր S & A բաղադրատոմսերը։

(Visited 1,249 times, 1 visits today)