Ողջույն բոլորին! Այսօր Ձեզ կներկայացնենք , թե ինչպես պատրաստել բիսկվիթ մանդարինով, որը համով է և վիտամիններով հարուստ։ Այժմ Ձեզ կներկայացնենք բաղադրատոմսը;
Խմոր
- 15 հատ մանդարին
- 3 ձու
- 150 գ շաքարավազ
- 1 պտղունց աղ
- 180 մլ բուսայուղ
- 180 մլ եփված գոլ ջուր
- 50-70 գ քերած մանդարինի կեղև
- 1,5 թ/գ փխրեցուցիչ
- 350 գ ալյուր
Մեզ հարկավոր է 20×20 սմ տարրա, որի հատակը կյուղապատենք և վրան յուղաթուղթ կդնենք, և թեթևակի թուղթն էլ կյուղենք։ Մանդարինները կբաժանենք 2 հավասար մասի։ Մի մասը կշարենք հատակին, իսկ մյուս մասը կպատրաստենք թարմ հյութ։ Մեկ այլ թասի մեջ կկոտրենք ձուն, կավելացնենք պատրաստի թարմ հյութը, շաքարավազը, մեկ պտղունց աղ, բուսայուղ, գոլ ջուր և ալյուր։
Պետք է միացնել գազօջախը 350 F կամ 180 C։ Թխվածքը պետք է ջեռոցում մնա 50- ից 55 րոպե։ Թխվածքը կհանենք ու կթողնենք ինքնուրույն հովանա։
(Visited 1,069 times, 1 visits today)