Ողջույն բոլորին! Այսօր պատրաստելու ենք մեղրով տորթ։ Մենք ունենք մեղրով թորթի մի քանի տարբերակ , որոնք մեկը մյուսից անչափ համով, փափուկ և անուշաբույր են։ Այսօր կւատրաստենք դրանցից մեկը, նախ կներկայացնենք բաղադրատոմսը.
Բաղադրատոմս:
- 160 գր մեղր
- 200 գ շաքարավազ
- 200 գ կարագ
- 6 ձու
- 0.5 թեյի գդալ աղ
- 1 թեյի գդալ Խմորի սոդա
- 200 գ/ալյուր
Կրեմի համար.՝
- 800 գր թթվասեր 20% յուղ
- 3 ճ/գ շաքարի փոշի
- զարդարանքի համար խմորի փշրանքները.
- Հալեցնել մեղրը ցածր կրակի վրա, ավելացնել սոդա: Անընդհատ խառնելով, եփեք թույլ կրակի վրա 1-2 րոպե, մինչև ստացվի կարամելի երանգ:
- Այս խառնուրդին ավելացրեք կարագ և սպասեք, մինչեւ այն ամբողջովին հալվի:
- Ձվերը 5 րոպե հարեք խառնիչի առավելագույն արագությամբ ՝ աստիճանաբար ավելացնելով ամբողջ շաքարավազը:
- Ձվի վրա ավելացնել մեղրի և կարագի հովացված խառնուրդը և ալյուրը մաս-մաս մաղել:
- Խմորը բաժանել 2 մասի, դնել խմորը թխում թերթիկի վրա, ամբողջ տարածքը հարթել սպաթուլայի միջոցով:
- Թխել 160 աստիճան C 6-8 րոպե կամ 350 F մինչ տորթի պատրաստ լինի (տորթի հաստությունից կախված. կարող է տևել մի փոքր ավելի կամ պակաս ժամանակ):
- Պատրաստի տորթերի եզրերը կտրեք, յուրաքանչյուր տորթ կտրեք 2,3 կամ 4 կտորների:
- Թթվասերը խառնել շաքարի փոշու հետ:
- Տորթերը մանրացնել բլենդերով կամ սրճաղացով:
- Հովացված տորթերը թթվասերով քսել, տորթի վերին մասը և կողմերը փշրանքներով ցանել: Թող ներծծվի 3-4 ժամ:
- Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում.
ՏԵՍԱՆՅՈՒԹ։՝
(Visited 1,661 times, 1 visits today)