Մրգային Տորթ

Ողջույն բոլորին! Այսօր մենք պատրաստելու ենք մրգային , աներևակայելի համեղ դեսերտ, որ պատրաստվում է արագ, շատ կարճ ժամանակահատվածում։ Տորթի այս բաղադրատոմսը նոր չէ, բայց յուրաքանչյուրս այն պատրաստում է յուրովի, այն ամենը ինչ ունենք տանը և այն մրգերը, որոնք սիրում են մեր հարազատները։ Տարվա այս շոգ եղանակներին հաճելի դեսերտ հյուրասիրության համար։ Մրգային աղանդներ՝ որը երբեք չեն ձանձրացնի յուրաքանչյուրիս։

Պատրաստման համար մենք օգտագործում ենք.

Բաղադրատոմս:

  • 1 հատ կիտրոն(օգտագ. ենք 0,5)
  • 330 գ ելակ
  • 2 կիվի
  • 2 միջին բանան
  • 170 գ ազնվամորի
  • 200 գ մոշ
  • 200 գ հապալաս

Կրեմ:

  • 800 գ թթվասեր
  • 1 ճ/գ վանիլա(հեղուկ)
  • 180 գ շաքարավազ

Թթվասերը լավ կհարենք վանիլայի հետ, որից հետո կավելացնենք շաքարավազ։ Մեկ այլ կաթսայի մեջ կլցնենք ժելատին և կբացենք ջրով այնպես , որ գնդիկներ չմնան։ Որից հետո կդնենք գազօջախի մարմանդ կրակի վրա և ռեզինե գդալի օգնությամբ արագ կբացենք, որպեսզի դառնա հեղուկ, համասեռ զանգված, որը կարող ենք խառնել թթվասերի հետ։ Եվ ձեռքով, գդալի օգնությամբ կդարձնենք համասեռ, կլցնենք համաչափորեն մրգային տարրայի մեջ։

Պետք է թողնել սառնարանում 2 ժամ, որից հետո կարող ենք մատուցել։

  • 30 գ ժելատին
  • 100 մլ սառը ջուր
  • 0,5 հատ կիտրոն

(Visited 438 times, 1 visits today)