
Ողջույն Բոլորին! Այսօր Ձեզ ենք ներկայացնում, թե ինչպես պատրաստել տնական ճապոնական սնունդ առավոտյան նախաճաշի համար։ Որը ի դեպ շատ համով է և հագեցնող։
Բաղադրիչները երկու չափաբաժնի համար՝
- 6 ձու
- 1 պտղունց աղ
- Բաղադրիչները երկու չափաբաժնի համար՝
- 6 Ծովախոտ-Նորի
- 6 պանրի շերտ
- Մայոնեզ ըստ անհրաժեշտության
- ձըկնկիթ ըստ անհրաժեշտության
- 5 մլ ձիթայուղ
Պատրաստում՝

Ձվերը կոտրել՝ աղ և պղպեղով համեմել։ Միացնել գազօջախը ցածր ջերմության վրա, տապակի վրա բարակ շերտով ձիթայուղ քսել։ Լցնել ձվի խառնուրդը տապակի մեջ և արագորեն պտտել ամբողջ տապակը ծածկելու համար։ Ձվի վրա տեղադրեք Նորի ծովախոտը և պանրի շերտը։Ապա գլորեք ձուն։ Ձուն լցնել 1/4 չափով աստիճանաբար, բարձրացնել եփված գլանաձև ձվաձեղը և շարունակել լցնել ձուն։

Կտրատել ձվաձեղը միջին չափսի , զարդարել ձըկնկիթով և մայոնեզով։ Մանրամասն կարող եք դիտել տեսանյութում։ ԵՎ եթե չեք բաժանորդագրվել մեր YouTube ալիքին և Facebook – ի էջին ապա հիմա ճիշտ ժամանակն է բաժանորդագրվելու։ Ձեզ հետ է S & A բաղադրատոմսը՝ Բարի ախորժակ։
Տեսանյութ՝