Ռղջույն բոլորին… Այսօր մենք կպատրաստենք «Ռուլետ » դեղձի ջեմով, մենք ունենք մեկ այլ տեսանյութ և բաղադրատոմս «Ռուլետ » ծիրանի ջեմով, որոնք միմիանցից տարբերվում են։ Երկու դեպքում էլ ստացվում է շատ համով և գեղեցիկ։
Բաղադրատոմս՝
- 5 ձու
- 150 գ շաքարավազ
- 100 գ ալյուր
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- 50 մլ բուսական յուղ
- 50 մլ կաթ.
- 0,5 թ/գ աղ

Պատրաստման գործընթաց՝
Կոտրել 5 ձուն, առանձնացնել դեղնուցը և սպիտակուցը։ Շաքարավազը բաժանել երկու մասի։ Մի մասը լցնել սպիտակուցի վրա, մյուս մասը՝ դեղնուցի վրա։
Սկզբից կհարենք սպիտակուցը , կլցնենք 0,5 թ/գ աղ, մի փոքր հարելուց հետո կավելացնենք շաքարավազը։ Կհարենք այնքան , որ ստանանք լավ խիտ բեզե;

Հետո դեղնուցը կհարենք առանձին տարրայի մեջ այնպես, որ մասսան կրկնապատկվի և սպիտակի։ Դեղնուցի մի մասը կավելացնենք, իսկ մյուս մասի Վրան կավելացնենք բուսայուղը, կաթը, փխրեցուցիչը։ Այլուրը կմաղենք սպիտակուցի վրա և ձեռքի ռեզինե հարիչով կխառնենք իրար։ Աստիճանաբար կավելացնենք դեղնուցով պատրաստված զանգվածը։
Ջեռոցը պետք է տաքացնել 350 F նախապես, պետք է եփել 30 րոպե, տարրայի չափսն է ՝ 30 x 40 սմ։ Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում.
Մի մոռացեք բաժանորդագրվել մեր Յութուբյան Ալիքին և Ֆեյսբուքյան ու Ինստագրամյան Էջերին։

ՏԵՍԱՆՅՈՒԹ՜