Այսօր Ձեզ կներկայացնենք մի գեղեցիկ տորթ վանիլային։ Որը ի դեպ ներկայացնում է Գերմանական խոհանոցը, այն շատ գեղեցիկ տեսք ունի և հիանալի համ, բայց ուտելիս մեզ հիշեցնում է խորիզով գաթայի համը։ Ինչևէ այն շատ համով և հետաքրքիր։
Ինչպես պատրաստել խմորը՝
Կվերցնենք ալյուր, փխրեցուցիչ, խմորի սոդա և շաքարավազ. կլցնենք մաղի մեջ կանցկացնենք մաղով։ Կվերցնեմ սենյակային ջերմաստիճանի փափկեցված կարագ, որը պետք է հարել ցածր ուժգունությամբ մի փոքր հարելուց հետո կանջատենք և մի հատ գդալով կխառնենք, նորից կհարենք, որ ստանանք խորիզի տեսք։
Որից հետո կավելացնենք մածուն, ձուն, հեղուկ վանիլա և չոր վանիլա, ցանկալի է լինի վանիլային լոբին։ Այս բոլորը միասին կհարենք և հետո դանդաղ հարելու ընթացքում կամաց -կամաց կավելացնենք հեղուկ եփված կաթ գոլ վիճակում։ Կպատրաստենք երեք միաչափ տարրա, որը կունենա 15 սմ -անոց տրամագիծ, հավասար մասերի կբաժանենք ստացված խմորը, կհարթեցնենք և կդնենք եփելու։ Այստեղ կարող եմ ասել , որ ես խմորը բաժանել եմ 2 հավասար մասի, ինձ մոտ տարրայի տրամագիծի չափը 23սմ է։ Եթե ունեք 3 հատ միաչափ 15 սմ-անոց տարաներ խմորը բաժանել 3 հավասար մասի։
Նախապես պետք է տաքացնել գազօջախը։
Գազօջախը պետք է միացնել 350-F-ի կամ 180 C, գազօջախում պետք թխել 40 րոպե։
Խմոր
- 360 գ ալյուր
- 14 գ փխրեցուցիչ,(2 թ/գ)
- 1 թ/գ սոդա
- 1 ճ/գ օսլա
- 300 գ շաքարավազ
- 250 գ կարագ
- 220 գ մածուն
- 4 ձու
- 1 ճ/գդ հեղուկ/փոշի վանիլա + 1 հատ վանիլային լոբի
- 220մլ կաթ
Կրեմ:
- 400 մլ կաթ
- 1 հատ վանիլային լոբի
- 5 հ ձվի դեղնուց
- 230 գ շաքարավազ
- 25գ եգիպտացորենի օսլա
- 480 գ կարագ
- 0.5 ճ/գդ վանիլա
- 20 գ շաքարի փոշի
Կրեմի պատրաստումը՝
Կաթը եռացնել վրան ավելացնել հատիկ վանիլայի լոբի։ Առանձին բաժակի մեջ հարել 3 ձվի դեղնուց վրան ավելացնել շաքարավազ՝ լավ հարել , որ սպիտակի ավելացնել եգիպտացորենի օսլա հարել,և ընթացքում մաս առ մաս ավելացնել կաթը՝ գոլ վիճակում։ Նախ կմաղենք ստացված կրեմի միջուկը, որից հետո դնել գազօջախի վրա եփել մինչև մածուծիկ կդառնա։Թողնել սառնարանում մեկ ժամ։ Սառնությունը կրեմի պետք է լինի 20 C -ուս։ Հարիչով հարել առանձին ամանի մեջ կարագը այնքան,որ սպիտակի, հետո այն քիչ քիչ ավելացնել եփված կրեմի հետ,լցնել վրան շաքարի փոշի և վանիլա։ Արդեն պատրաստ է կրեմը, որը հաջորդականությամբ կքսենք լիստերի վրա։Խմորի լիստերի վրա վրձինով կքսենք կաթ։
Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում և մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-ի ալիքին և Facebook -ի էջին։