Տավարի ֆիլեն (փափկամիս)Ռոզմարին շոկոլադե սոուսով

Հրաշալի, գեղեցիկ և համով ուտեստ երեկոյան ընթրիքի համար. «Տավարի ֆիլեն Ռոզմարին շոկոլադե սոուսով»Բաղադրիչների պատրաստման ժամանակը՝ 10 րոպե, եփման ժամանակը՝ 20 րոպե,ընդհանուր մեր կորցրած ժամանակը 30 րոպե։ ։Երկու չափաբաժնի պատրաստման համար մեզ հարկավոր է՝

Բաղադրատոմս:

  • 1/2 թ/գ աղացած պղպեղ
  • 2 թ/գ թարմ խնկունի(ռոզմերի) աղացած
  • 1/2 թ/գ մանանեխ
  • 1/4 թեյի գդալ սխտորի փոշի
  • 1/4 թ/գ աղ
  • 140 գ 2 կտոր կտրատված ֆիլե
  • 1 ճ/գ ձիթապտղի յուղ
  • 3/4 բաժակ լավ որակի գինի
  • 1/4 բաժակ տավարի մթերքի արգանակ
  • 1 թ/գ մանր աղացած խնկունի
  • 1/2 ճ/գ բալզամի քացախ
  • 20 գ սև օրգանական 85% մուգ շոկոլադ
  • 1 թ/գ կարագ
  • համտեսել աղ և պղպեղը
  • խնկունի՝ զարդարանքի համար
  • Մաղադանոս՝ զարդարանքի համար

Գործողության ընթացքը՝ Սթեյք

1. Ջեռոցը տաքացրեք 400 F- ով:

  1. Մի փոքր ամանի մեջ խառնել պղպեղը, խնկունին, մանանեխը, սխտորը և աղը: Ապա մատներով համեմել ֆիլեյի երկու կողմը քսելով համեմունք։
  2. Չուգունի տապակի մեջ լցնել յուղը , որպեսզի այն տապակելիս չկպչի հատակին և չժանգոտվող լինի։ Տաքացրեք միջին բարձր ջերմության վրա։ Ավելացրեք տավարի ֆիլեները և խառնեք երկու կողմերից մինչև ոսկե դարչնագույնը դառնալը, յուրաքանչյուր կողմում մոտ 3 րոպե:
  3. Տեղափոխել տապակը գազօջախի տարրայի մեջ, և թխել այնքան ժամանակ, որքան ակնթարթորեն կարդացող ջերմաչափը կարդա 125 F,այսինքն՝ մսի ջերմությունը պետք է հասնի 52 C կամ 125 F։

Սոուս՝

Մինչ սթեյքերը կեփվեն ջեռոցում, տապակի մեջ ավելացնել տաւարի մսի արգանակը, գինին և խնկունին, որի մեջ պատրաստել էինք սթեյքերը և բարձրացրեք կրակը միջինից բարձր: Եփել այնքան որ դառնա թեթեւ օշարակ:

Հեռացնել կրակից և խառնել բալզամիկ քացախի, շոկոլադի, կարագի, աղ և պղպեղի հետ:

Սթեյքերը վառարանից դուրս բերել և տեղափոխել սպասարկող ափսեների մեջ: Շաղ տալ վրան շոկոլադե սոուսը և զարդարել մի կտոր միսը խնկունիով կամ մաղադանոսով: Բաժանորդագրվեք մեզ YouTube-ում, Facebook -ում և  Instagram-ում!
Բարի ախորժակ. Ձեզ հետ է S & A բաղադրատոմսը։

(Visited 151 times, 1 visits today)