Տորթ «Զեբրա» – անչափ համեղ և մատչելի մի տարբերակ

Այսօր Ձեզ կներկայացնենք Զեբրա տորթի մեկ այլ տարբերակ, որը նույնպես շատ համով է և գեղեցիկ։ Կարծում եմ, որ մեր բոլոր հետևորդները այն շատ կսիրեն, քանզի այն նաև շատ մատչելի է։

Բաղադրատոմս:

  • 3 ձու
  • 270 գ. շաքարավազ
  • 200 մլ թթվասեր
  • 50 գ կարագ
  • 0,5 թ/գ փխրեցուցիչ
  • 0,5 թ/գ փխրեցուցիչ
  • 10 վանիլա
  • 200 գ ալյուր
  • նույն չափաբաժինը կրկնեք ավելացնելով 3 ճ/գ կակաո

Առաջինը կհարենք ձուն, հետո մաս առ մաս կավելացնենք շաքարավազը։ Լավ սպիտակելուց հետո պետք է ավելացնել թթվասերը և կարագը։ Մինչ այն կհարենք, մաղով կանցկացնենք ալյուրը, սոդան, վանիլան և փխրեցուցիչը։ Քիչ քիչ կավելացնենք զանգվածին և մի փոքր կխառնենք, այնքան որ ալյուրը լուծվի։

Նույն գործողությունները կկատարենք շոկոլադե զանգվածի համար, բայց այս անգամ ալյուրի հետ կմաղենք նաև կակաոն։

22 սմ տրամագծով տարրայի մեջ կլցնենք խմորի զանգվածները։ Մանրամասն հերթականությունը դիտեք տեսանյութում։ Կեփենք 50 րոպե, 360 F կամ 180 C- ում։

Գլազուր՝

  • 4 ճ/գդ կակաո
  • 6 ճ/գ շաքարավազ
  • 1 չափիչ բաժակ կաթ
  • 30 գ կարագ

Ավելի մուգ երանգ ստանալու համար վրան լցնել հալեցված սև շոկոլադի խառնուրդը

  • Սև շոկոլադ 100 գ
  • 100 գ կարագ
  • 2 ճ/գ խտացրած կաթ

Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում ՝

Մի մոռացեք բաժանորդագրվել մեր

YouTube-ի ալիքին և Facebook -ում էջին, որպեսզի տեղեկանաք մեր գալացիկ տեսանյութերի մասին։ Ձեզ հետ էր S & A բաղադրատոմսերը.

(Visited 3,376 times, 2 visits today)